Իրադարձային
-ից
-ը
10:00 • 23.08.23Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԶՈւ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
09:53 • 23.08.23ՀՀ և Իրանի քաղաքացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխել (տեսանյութ)ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք:
09:41 • 23.08.23Քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել էՕգոստոսի 23-ին, ժամը 03:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
09:24 • 23.08.23Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը. Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով է հանդես եկել Հայաստանի անկախության հռչակագրի 33-րդ տարեդարձի առիթով։
08:35 • 23.08.23Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել Աղստև գետիցՕգոստոսի 22-ին, ժամը 23։49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղստև գետում քաղաքացի է նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
08:28 • 23.08.23Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբՕգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
08:20 • 23.08.23Ազատության պողոտայում բախվել են «Opel Zafira»-ն և «Infinity»-նՕգոստոսի 22-ին, ժամը 22:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ ավտոմեքենաներից առկա է գազի արտահոսք։
08:00 • 23.08.23Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Լեռնային Ղարաբաղում և Սյունիքի մարզումԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
23:44 • 22.08.23Ադրբեջանի և Իրանի ուժային կառույցների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության հարցերըՀեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև «երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները»
23:00 • 22.08.23Մեր հայրենակցուհու նկատմամբ իրականացվել է հոգեբանական տեռոր. Աբրահամ ԳասպարյանԳասպարյանը նշել է, որ «աղջկան ծաղրելն ու նզովելը, հայրենասիրական կենացներ ասելը՝ անբարոյական ու անխոհեմ քայլ է»
22:22 • 22.08.23Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊՆԱդրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, թե ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում
22:16 • 22.08.23Նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանի ընկերությունը հերթական միլիարդն է ստացել պետությունից. Hetq«Բիդեք» ՍՊԸ-ն ամենախոշոր պատվերը ստացել է Վաղարշապատի համայնքապետարանից
21:55 • 22.08.23Հունաստանի այրվող անտառում հայտնաբերվել է 26 միգրանտի դիԴադիասի անտառը 3 օր այրվում է
21:45 • 22.08.23Գեղարքունիքի մարզում բախվել են Toyota 4Runner-ն ու Зил 131-ը, 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են. Shamshyan.comՎթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
20:40 • 22.08.23Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ (լուսանկարներ)Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարածքը սահմանազատվել է տեղի ուժերով
