Իրադարձային
-ից
-ը
14:12 • 24.06.23Մե՛նք ենք հայրենասերները․ Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և պատասխանել է Պուտինին«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հրաժարվել է հանձնվել և վայր դնել զենքը։ Համապատասխան ձայնային հաղորդագրությունը տարածել է Պրիգոժինի լրատվական ծառայությունը։
13:58 • 24.06.23Վորոնեժի մարզում, Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվելՌուսաստանի Դաշնության Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն
13:54 • 24.06.23Կադիրովը հայտարարել է ՌԴ-ի լարված գոտիներ մեկնող չեչեն մարտիկների մասինՉեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ի զինվորականները և Չեչնիայի Հանրապետությունում գործող ազգային գվարդիայի մարտիկները մեկնել են Ռուսաստանի լարված գոտիներ։
13:43 • 24.06.23Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.comԱյսօր՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։
13:35 • 24.06.23Վորոնեժի նահանգապետը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերըՎորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հերքել է տարածաշրջանում ռազմական տեխնիկայի առաջխաղացման մասին լուրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գուսևի Telegram-ի իր ալիքում հրապարակած հայտարարությունը:
13:10 • 24.06.23Պուտինը Լուկաշենկոյին տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։
13:06 • 24.06.23«Հայաստան» հիմնադրամի համահայկական ընդգրկումն ինքնին հակոտնյա է ցանկացած քաղաքական ազդեցության․ ՀՀ նախագահՀանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստը, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
12:53 • 24.06.23ՌԴ Պետդումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են Վլադիմիր Պուտինին․ ՎոլոդինՌուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պետական դումայի պատգամավորները հանդես են գալիս ուժերի համախմբման օգտին, աջակցում են նախագահ Վլադիմիր Պուտինին։
12:43 • 24.06.23Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ հետևում է ՌԴ-ում տիրող իրավիճակին․ Ելիսեյան պալատՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը։
12:33 • 24.06.23Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստինՔննարկվել են հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունն ու 2023 թվականին տարեկան բյուջեն:
12:30 • 24.06.23Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում հայտարարել է, որ Դոնի Ռոստովում վճռական գործողություններ կձեռնարկվեն իրավիճակը կայունացնելու համար: Պուտինի հայտարարությունը տարածել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
12:28 • 24.06.23Շնող-Թեղուտ միջհամայնքային ավտոճանապարհին փլուզում է տեղի ունեցել. այն միակողմանի փակ էՀունիսի 24-ին, ժամը 09։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել Շնող-Թեղուտ միջհամայնքային ճանապարհի մասնակի փլուզում. տուժածներ չկան։
12:16 • 24.06.23Կյանքից հեռացել է փաստաբան Արսեն ՄկրտչյանըՀունիսի 6-ին նա Աշտարակի ճանապարհին վթարի էր ենթարկվել իր մոտոցիկլետով, ինչի հետևանքով լուրջ վնասվածքներ էր ստացել, վիրահատվել էր և գտնվում էր հիվանդանոցում։
11:56 • 24.06.23Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ․ ՊՆՀունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ:
11:43 • 24.06.23Սա հարված է թիկունքից․ իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը․ Պուտինը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)Իշխանությունները թույլ չեն տա Ռուսաստանի մասնատումը։ Այս մասին ՌԴ բնակչության ուղղված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով, որ բոլոր գործողությունները, որոնք պառակցում են միասնությունը, ուրացում է ժողովրդին և հարված թիկունքից։
