Իրադարձային
-ից
-ը
15:17 • 23.06.23Տարոնիկ համայնքի նախկին ղեկավարը չարաշահումներ է արել, հափշտակել մոտ 18 միլիոն դրամ. ՔԿՏարոնիկ համայնքի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են ավտոմեքենանների վարձակալության պայմանագրեր, որոնց համաձայն՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծախսերը պետք է իրականացվեին վարձատուի հաշվին։
15:02 • 23.06.23Ucom-ում զեղչվել է ի սկզբանե մատչելի Samsung Galaxy A13-ըSamsung Galaxy A13- ը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց ապառիկ տարբերակով, մինչև 36 ամիս մարման ժամկետով։
14:58 • 23.06.23Այն վիճակը, որում հիմա Արցախը հայտնվել է, հայ ժողովրդի բարոյահոգեբանական ԴՆԹ-ի թեստն է․ Դավիթ ԲաբայանՔանի տարի է՝ հայտարարում ենք, որ Ադրբեջանը երբեք չի գնալու որևէ քայլի, որն Արցախի ժողովրդի շահերից կբխի, ոչինչ սպասել պետք չէ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:
14:57 • 23.06.23Չէր ցանկանում մեկնել ռիսկային ուղևորությանը, դա արել էր միայն հայրիկին հաճոյանալու համար. սուզանավի ամենաերիտասարդ ուղևորի ազգականն ուշագրավ մանրամասներ է հայտնելԱտլանտյան օվկիանոսում «Տիտանիկ»-ի խորտակման վայրը մեկնած ու ճանապարհին պայթած «Տիտան» բատիսկաֆի հինգ ուղևորներից մեկը՝ ազգությամբ պակիստանցի ուսանող Սուլեյմանը, իրականում չէր ցանկանում մեկնել ռիսկային ուղևորությանը: Նա «սարսափած» էր դրանից և անձնակազմին միացել էր միայն...
14:04 • 23.06.23Դատախազությունը Սնանկության դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք և շուրջ 150 մլն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 8-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
14:04 • 23.06.23Ադրբեջանը գնել է նոր անօդաչուներ և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ. Ալիև««Հայրենական» (չակերտները՝ Tert.am, Արցախյան 44-ամյա պատերազմը) պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի և ՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների...
13:54 • 23.06.23Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 52 դեպք, արձանագրվել է 16 ՃՏՊ. ՀՀ ոստիկանությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
13:52 • 23.06.23Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը, կա տուժածՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Հոսպիտալացման ճանապարհին տուժածը մահացել է:
13:27 • 23.06.23Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարարԴպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։
13:17 • 23.06.23Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով. սպասվում է անձրև և ամպրոպՀունիսի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Հունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
13:13 • 23.06.23Շփոթել է ԱՄՆ-ի հիմնն ու վարչապետին «նախագահ» անվանել. Բայդենը Հնդկաստանի ղեկավարի հետ հանդիպմանը կրկին անհարմար իրավիճակներում է հայտնվել (տեսանյութ)ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ կրկին անհարմար իրավիճակներում է հայտնվելՆախ Բայդենն ԱՄՆի օրհներգը շփոթել է Հնդկաստանի օրհներգի հետ։ Երկրի ղեկավարը Հնդկաստանի
12:41 • 23.06.23Սուրեն Պապիկյանն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին (լուսանկարներ)Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:
12:37 • 23.06.23Pegasus-ով գաղտնալսման նոր ալիք կա, քաղաքացիներին նամակների նոր խմբաքանակ է ուղարկվելCyberhub-ից նշում են, որ Lockdown Mode֊ի ակտիվացումը, հեռախոսի վերջին թարմացումները տեղադրելը զգալիորեն նվազեցնում են վարակման վտանգը, այնպես որ խուճապի մի մատնվեք։
12:15 • 23.06.23ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 5 մարդու՝ 3,5 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ ցեզիում-137-ն արտահանելու փորձի համարՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հինգ մարդու, որոնք փորձել են Ռուսաստանից դուրս բերել մեկ կիլոգրամ ռադիոակտիվ ցեզիում137, հայտնում է ԱԴԾ մամուլի ծառայությունը։ Ըստ տվյալների՝ ռադիոակտիվ
12:09 • 23.06.23Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում ենՀիշեցնենք, որ Լոռու մարզի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած սելավային հոսքի պատճառով ավտոճանապարհը փակվել էր։
