Իրադարձային
-ից
-ը
15:11 • 31.05.23Մեր պետությունների գլխավոր դատախազությունների միջև համագործակցությունն արդյունավետ է և շարունակական․ Աննա Վարդապետյանը մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյակի միջոցառմանըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, մայիսի 30-ին մասնակցել է Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանն ու շնորհավորել վրաց գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:
15:06 • 31.05.23Ես երկու անգամ եմ եղել Հայաստանում, առաջին անգամ կոռուպցիան ծոր էր տալիս, իսկ հիմա կա առաջընթաց․ ԵՄ դեսպանՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր Ժողովրադավարական հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում ևս մեկ անգամ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը Հայաստանում։
14:55 • 31.05.23Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
14:51 • 31.05.23Ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն, և Հայաստանը հաստատակամորեն շարժվում է դեպի ժողովրդավարություն և դեպի խաղաղություն․ ՀՀ նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը:
14:31 • 31.05.23Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտՄայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
14:21 • 31.05.23Հունգարիայի ԱԳ նախարարն առաջիկայում կայցելի ՀայաստանԱռաջիկայում սպասվում է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտայի այցը Հայաստան: Այս մասին մայիսի 31-ին Հայաստան այցելած Հունգարիայի փոխվարչապետի հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
14:18 • 31.05.23Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի, ժողովրդավարական Հայաստանում մարդիկ այս կենսակերպով են ապրում․ Թագուհի ԹովմասյանԱյս դահլիճում նստածներից քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ շրջաններում, ձգտել ժողովրդավարության։
14:15 • 31.05.23Կրեմլը մեկնաբանել է Կադիրովի՝ Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտության մասին հայտարարությունըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքերը Ռուսաստանում ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտության մասին։ Կրեմլի խոսնակն ասել է, որ դա բարձրագույն դաշնային
14:00 • 31.05.23Անհնար է Ալիևի ելույթում չնկատել սպառնալիքները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հասցեին․ ԱԳՆ-ի արձագանքը՝ ԱՄՆ պետդեպի հայտարարությանըՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վերաբերյալ։
13:58 • 31.05.23Պուտինը Հնդկաստան չի մեկնի. ՇՀԿ գագաթնաժողովը կանցկացվի վիրտուալ ձևաչափովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ անդամ երկրների այլ առաջնորդներ գագաթնաժողովին կմասնակցեն առցանց ձևաչափով, այլ ոչ թե կմեկնեն Հնդկաստան Այս մասին գրում է The Hindu հրա
13:46 • 31.05.23ԼԳԲՏ համայնքում կային շոկային դեպքեր․ կառավարությունը պիտի ասի, որ սրանք չպիտի լինեն Հայաստանում, սա էլ է ժողովրդավարության մի կարևոր կետ․ ԵՄ դեսպանՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին այսօր Ժողովրդավարական հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում կարևորել է ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության փախկապացվածությունը։
13:24 • 31.05.23Ցեղասպանության ճանաչումը բան չի տալիս մեզ, բացի բարոյական շոյվածությունից․ Զարեհ ՍինանյանԱշխարհին պետք է ասենք՝ քանի որ այսքան երկար տևեց Ցեղասպանության ճանաչման գործընթացը, դուք ոգևորեցիք այլ պեություններին, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120․000 բնակչության։
13:19 • 31.05.23Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
13:19 • 31.05.23Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին և գոհունակություն հայտնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբՎարչապետը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ:
13:14 • 31.05.232023 թվականի առաջին 4 ամիսների տվյալներով՝ քաղաքացիներից ընդունվել է 204 հանրագիր. ՊՎԾ2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: Այս մասին հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից։
