Իրադարձային
-ից
-ը
13:14 • 31.05.232023 թվականի առաջին 4 ամիսների տվյալներով՝ քաղաքացիներից ընդունվել է 204 հանրագիր. ՊՎԾ2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: Այս մասին հայտնում են Պետական վերահսկողական ծառայությունից։
12:59 • 31.05.23Սուրեն Պապիկյանը ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի և նորանշանակ ռազմական կցորդի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության ընթացքն ու ընդլայնման ուղիներըՆախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ:
12:40 • 31.05.23Էրդողանի երդմնակալությունից հետո Թուրքիա կայցելեն Պուտինն ու Զելենսկին. HurriyetԹուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությունից հետո Ռուսաստանից և Ուկրաինայից նրա գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին ծրագրում են այցելել Անկարա։ Այս մասին հայտնում է Hurriyetը՝ հղո
12:27 • 31.05.23Աջափնյակում մայիսի 19-ին կատարված սպանության փորձի վարույթի շրջանակներում 2 անձի մեղադրանք է ներկայացվել2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 09:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:
12:15 • 31.05.23Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կան մուսուլմանական մզկիթներ․ վարչապետՀայաստանի հասցեին կա քննադատություն, որ Հայասատանը մոնոէթնիկ երկիր է։ Դժվար է հասկանալ՝ դա ինչ մեղադրանք է։ Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
12:03 • 31.05.23Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարՄարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով
12:02 • 31.05.232020 թվականի պատերազմը 2016-ի պատերազմի շարունակությունն էր․ 2018-ին Սերժ Սարգսյանն այդ պատերազմի անոնս արել էր․ ՓաշինյանՎտանգավոր եմ համարում և համաձայն չեմ այն ձևակերպմանը, որ հարձակվում են այն երկրների վրա, որտեղ ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունենում, սա իրավիճակի ճիշտ ընկալում չէ։ Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:45 • 31.05.23Կրասնոդարի երկրամասում ևս մի անօդաչու է ընկելԿրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանի «Իլսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել, զոհեր և գույքային ավերածություններ չկան։ Այս մասին հայտնում են շրջանի օպերատիվ շտաբից, գրում է ՏԱՍ
11:43 • 31.05.23Ի՞նչ կապ ունի՝ ում որդին է, ում բարեկամն է․ մենք յուրայինին չենք նշանակել, որ ընտրությունները կեղծի, նշանակել ենք, որ ապահովի ընտրությունների արդարությունը․ Նիկոլ ՓաշինյանՇատ կարևոր է, որ ժողովրդավարական ընտրություններն ու ժողովրդավարությունն իր հերթին բերեն ժողովրդավարական ինստիտուտների կայացման, առանց դրա հնարավոր չի ժողովրդավարությունը դարձնել ինստիտուցիոնալ։
11:20 • 31.05.23Ալիևն ընդունել է Բլինկենի օգնականինՄայիսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Փայաթին:
11:09 • 31.05.23Պետդումա է ներկայացվել սեռափոխության ամբողջական արգելքի մասին օրինագիծՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որը լիակատար արգելք է սահմանում վիրահատական սեռափոխության վերաբերյալ։ Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Առողջության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքներում։
10:37 • 31.05.23Հյուսիսային Կորեան փորձել է ռազմական լրտեսական արբանյակ արձակել, սակայն այն ընկել է ծովըՀյուսիսային Կորեան հրթիռի միջոցով ռազմական լրտեսական արբանյակ է արձակել, սակայն արձակումն անհաջող է եկել։ Հրթիռը շարժիչի անսարքության պատճառով ընկել է Դեղին ծովը։ Այս մասին հայտնում է ԿԺԴՀի Կենտրոնական հեռագրա
10:18 • 31.05.23Անօդաչուները գրոհել են Կրասնոդարի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)«Սևերսկի թաղամասում՝ հրդեհ «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում. այրվում է մազութի թորման բլոկներից մեկը։ Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքն է»,- ասել է նահանգապետը Telegram-ում։
10:08 • 31.05.23ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու կողմից բարձացված խնդիրը լուծվել է. դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանվել էՔաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա դրված արգելանքը հանելու հարցում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
09:06 • 31.05.23Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում «Toyota»-ն բախվել է կայանած «Volkswagen»-ին․ կան տուժածներՄայիսի 31-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
