Իրադարձային
-ից
-ը
14:25 • 20.05.23Կարմիրգյուղի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվելՄայիսի 19-ին, ժամը 12:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Ռուբինյանց փողոցում գտնվող մթերային խանութներից մեկում։
14:21 • 20.05.23Թբիլիսիում վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ (լուսանկարներ)Թբիլիսիի Մթածմինդա թաղամասի Ռիցա փողոցում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում անցկացվող վերականգնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան:
14:06 • 20.05.23Կոռնիձորում հանրահավաքը մեկնարկեց․ մասնակիցները դրոշներով ու պաստառներով քայլում են դեպի Հակարիի կամուրջԿոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ-ի կազմակերպած հանրահավաքը մեկնարկեց ՀԱԵ Սյունյաց թեմի հոգևորականների օրհնությամբ և Տերունական աղոթքով: Հանրահավաքի մասնակիցները երթով Կոռնիձոր գյուղից շարժվեցին դեպի Հայաստան-Արցախ սահման:
13:53 • 20.05.2344-օրյայում անմահացած Ազիզ Աղաջանյանն այսօր կդառնար 22 տարեկան․ չորս օր առաջ լույս աշխարհ է եկել նրա եղբայրը (լուսանկարներ)«Շենգավիթ» ԲԿ-ում չորս օր առաջ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:
13:38 • 20.05.23Չեմ բացառում, որ կարող է լինել խաղաղության պայմանագրի նախաստորագրում, դա ոչինչ էապես չի փոխի. Վարդան Խաչատրյան (տեսանյութ)Ադբեջանը երբ դարձել է ՄԱԿ-ի անդամ, չի հայտարարագրել թե ինչ տարածքներ ունի: Իսկ օրենքը պահանջում էր հայտարարագրել տարածքները, որի շուրջ կարող է գնալ խոսակցություն: Այս մասին Tert.m-ի հետ զրուցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը:
13:36 • 20.05.23Մետրոպոլիտենի ոստիկանները տղամարդու մոտ ատրճանակ են հայտնաբերելՈստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մայիսի 19-ին մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի նախասրահում հայտնաբերել, գազային ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու:
12:55 • 20.05.23ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արդար խաղաղությանը․ Բայդենը շնորհավորական նամակ է գրել ԱլիևինՄիացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արդար խաղաղությանը։ Այս մասին Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
12:40 • 20.05.23Հարավային Կորեան և Հնդկաստանը պայմանավորվել են պաշտպանական ոլորտում զարգացնել համագործակցությունըՀարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին G7 գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպման արդյունքում պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը՝ պաշտպանական, առաջադեմ տեխնոլոգիաների և այլ ոլորտնում:
12:35 • 20.05.23Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, բայց եկեղեցին չի կարող բարձր լինել պետությունից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են, դրանից ավելի վտանգավոր բան չկա: Այս մասին նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկի հարցին, թե ինչպիսին են պետություն-եկեղեցի հարաբերությունները:
12:05 • 20.05.23Զելենսկին ժամանել է Ճապոնիա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովինՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ի առավոտյան ժամանել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաք՝ մասնակցելու «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է G7-ի մամուլի ծառայությունը։
11:48 • 20.05.23Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացող օջախներՄայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:
11:33 • 20.05.23Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելՄայիսի 19-ին ժամը 22:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
10:55 • 20.05.23Նոր Կալեդոնիայի ափերի մոտ 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որին հաջորդել է 6,5 մագնիտուդով հետցնցումՆոր Կալեդոնիայի մոտակայքում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը գրանցվել է շաբաթ՝ մայիսի 20-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 01։51-ին։
10:14 • 20.05.23Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ` նրանց առաջարկով։
10:01 • 20.05.23Հրդեհ Գեղադիր գյուղում. hրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչներըՄայիսի 20-ին, ժամը 03:10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է տուն:
