Իրադարձային
-ից
-ը
15:42 • 19.05.23Մայիսի 20-ին, ժամը 07.00-ից 15.00-ն, փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհըԱյդ հատվածում անցկացվելու է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքը:
15:37 • 19.05.23Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ«Ես ժամանել եմ Սաուդյան Արաբիա։ Կխոսեմ Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովում։ Կհանդիպեմ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի հետ և կանցկացնեմ այլ երկկողմ բանակցություններ»,- գրել է Զելենսկին։
15:30 • 19.05.23Բախում՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև, իրավիճակը լարված է եղել Արշակունյաց պողոտայումՔաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել, մյուսները փորձել են խոչընդոտել ոստիկանական մեքենայի տեղաշարժը։
15:18 • 19.05.23Կոնվերս Բանկի Woman’sCard քարտապանների արշավի հաղթողները մրցանակներ են ստացելԱրշավին մասնակցել են Բանկի Մոբայլ հավելվածի օգտատեր, Mastercard Woman’sCard բոլոր քարտապանները:
14:52 • 19.05.23Սպիտակի համայնքապետի տղան ծեծի է ենթարկել Սարամեջի ղեկավարի ամուսնուն․ Shamshyan.comԳ․Նիկողոսյանի հայրը Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն է, իսկ ծեծվածի կինը՝ Թ․Մինասյանը, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարն է։
14:49 • 19.05.23Անձրև ու ամպրոպ, որոշ շրջաններում՝ մառախուղ ու կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, ապա նույնքանով կբարձրանաՄայիսի 19-ի ցերեկը, 22-24-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։
14:28 • 19.05.23ՄԻՊ-ին դիմած յուրաքանչյուր մարդ պետք է անհատական ու մասնագիտական որակյալ մոտեցում ստանա. Անահիտ ՄանասյանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 19-ին, անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
14:17 • 19.05.23Զինծառայողների ծնողներն առժամանակ բացեցին Արշակունյաց պողոտանՆրանք հայտարարեցին, որ սա հետքայլ չէ, ակցիան լինելու է շարունակական, սակայն այս պահին ճանապարհը բացում են և վերադառնում դատարանի բակ երթևեկությանը չխոչընդոտելու համար։
14:12 • 19.05.23Պարզվում են Արտաշատում երեխաների թունավորման դեպքի հանգամանքները, պատճառները, բնույթը, եղանակը. ՔԿՊարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած, մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։
14:11 • 19.05.23Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում ենՄայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:
13:58 • 19.05.23Զինծառայողների ծնողները փակեցին Արշակունյաց պողոտանԱյսօր դատարանը քննում էր Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը։
13:54 • 19.05.23Դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 20-ին․ Ռուբեն ՄելիքյանԶոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծնողի՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը հրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
13:28 • 19.05.23Մոսկվայում ընթանում է Լավրով-Միրզոյան հանդիպումը (տեսանյութ)Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվում է ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
13:20 • 19.05.23Ցուցմունքի բավարարման դեպքում Գայանե Հակոբյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում․ փաստաբանԶոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի ծնողի՝ Գայանե Հակոբյանի գործով միջնորդությամբ ներկայացվել էր խափանման միջոցի երեք հիմնավորում, որոնցից մեկից դատախազն ու քննիչները հրաժարվել են։
13:10 • 19.05.23Թունավորված 16 երեխաներից 2-ն արդեն դուրս են գրվել․ ԱՆԺամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության:
