Իրադարձային
-ից
-ը
16:52 • 30.04.23Սուդանում բախումների հետևանքով զոհվել է 425 մարդՍուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 425-ի, տուժել է 2091 մարդ։
16:38 • 30.04.23MAN մակնիշի նոր, 12 մետրանոց ավտոբուսների հերթական խմբաքանակը կսպասարկի Երևանի համար 3 ավտոբուսային երթուղին (տեսանյութ)Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում, Նոր Նորքի 9-րդ զանգվածից անցնելով Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններով` այն կհասնի Հարավարևմտյան թաղամաս:
16:09 • 30.04.23Ուկրաինան 3 նոր համաձայնագիր է ստորագրել «Բայրաքթար» անօդաչուների արտադրողի հետՈւկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտարարել է, որ երկիրը երեք նոր համաձայնագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի ԱԹՍ արտադրող «Բայքար»
15:49 • 30.04.23Հռոմի պապը պատարագ է մատուցել Բուդապեշտում. ներկա է եղել մոտ 50 000 հավատացյալ (լուսանկարներ)Հունգարիա կատարած եռօրյա այցի ժամանակ Ֆրանցիսկոսը, ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, ուշադրություն է դարձրել Ուկրաինայում տիրող իրավիճակին։
15:06 • 30.04.23Զելենսկին Ռուսաստանի հետ հակամարտությունը համեմատել է «կարկանդակի հետ, որը չի կարելի ամբողջությամբ ուտել»«Մենք չենք կարող դա ուտել, բերանը կպատռվի, մեծ պետություն և մեծ ծավալով (Ռուսաստան. - «Կոմերսանտ»)», - ասել է Զելենսկին լրագրող Դմիտրի Կոմարովին տված հարցազրույցում:
14:08 • 30.04.23Արցախի նախագահ Հարությունյանը միացել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրինԱյսօր Ստեփանակերտում միացել եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրության տարբեր դերակատարների պահանջ է ներկայացվում ապահովել Արցախի ապաշրջափակումը, ինչպես նաև մի շարք այլ քայլերի իրականացումը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ...
14:02 • 30.04.23Ուզբեկստանի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել սահմանադրական հանրաքվեն«Ժամը 13:00-ի դրությամբ ընտրողների թիվը հասել է 12 083 105-ի, ինչը ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի 62,24%-ն է։ Դա նշանակում է, որ ԿԸՀ-ն հիմքեր ունի հանրաքվեն վավեր ճանաչելու համար»,- լրագրողներին ասել է ԿԸՀ ղեկավար Բահրոմ Կուչկարովը:
13:03 • 30.04.23Կամչատկայի Շիվելուչ հրաբխի մոտակայքում մեկ օրում 15 երկրաշարժ է տեղի ունեցելԱնցած օրվա ընթացքում Կամչատկայի արևելքում գտնվող Շիվելուչ հրաբխի տարածքում 4,2 մագնիտուդ հզորությամբ 15 երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին ասվում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում, փոխանցում է kommersant.ru-ն։
12:52 • 30.04.23Flyone Armenia-ն ուղևորներին հասցրել է Երևան՝ Քիշնևում թուրքական սահմանափակումների պատճառով կատարած հարկադիր վայրէջքից հետոՀայկական Flyone Armenia ավիաընկերությունն անցած գիշեր Փարիզից Երևան է հասցրել ուղևորներին, որոնք ստիպված են եղել վայրէջք կատարել Քիշնևում՝ Թուրքիայի օդային տարածքի արգելափակման պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։
12:40 • 30.04.23ԱՄՆ-ում տղամարդը 5 հարևանի է սպանել այն բանից հետո, երբ նրանք նրան խնդրել են չկրակել բակումՈստիկանության տվյալներով՝ կասկածյալը 39-ամյա մեքսիկացի է։ Հարևանները քննիչներին ասել են, որ տղամարդը հարբած է եղել։ Նրա զոհերը 8-31 տարեկան են։ Երեք ողջ մնացած երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց։
12:30 • 30.04.23Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Կարմիր կիրակինԱյսօր Զատկին հաջորդող 4-րդ կիրակին է, որ կոչվում է Կարմիր: Այս մասին հայտնում է qahana.am-ը: Կարմիրը Քրիստոսի Եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած սուրբ նահատակների արյան խորհրդանիշն է: Հենց այդ խորհրդով էլ այս կիրակին ստացել է իր անվանումը։
12:18 • 30.04.23Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է, Չինաստանի համար վտանգ ստեղծելը. ՇոյգուՈւկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքի գրեթե բոլոր երկրների մարտական ներուժն ու հնարավորություններն օգտագործվել են Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
11:51 • 30.04.23Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են գրանցելԶոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
11:14 • 30.04.23Բայրամովը մեկնել է ԱՄՆ, որտեղ հանդիպելու է Միրզոյանի հետ«Այցի ընթացքում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հերթական փուլը»,- նշված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:
10:59 • 30.04.23Արարատի մարզում «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու, կողաշրջվելով, հայտնվել ձորում․ մահացածն ու վիրավորները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս․ shamshyan.comԻնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնության խումբը դեպքի վայրից «Արարատ» բժշկական կենտրոն է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Հովհաննիսյանի դին։
