Իրադարձային
-ից
-ը
16:02 • 25.04.23Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանըԶրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:
15:55 • 25.04.23«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակԱդրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում տեղադրել է տեղեկատվական վահանակ, որում ասվում է՝ «Ուշադրություն, դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:
15:49 • 25.04.23Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ծնողները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող հարցերըՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է պարբերաբար հանդիպումներ ունենալ 44-օրյա մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքների անդամների հետ:
15:43 • 25.04.23Արարատի մարզում «Էլեկտրական հովիվների» ներդրման ծրագիր է իրականացվելՄարդ-վայրի բնություն հակասության պատճառով տարբեր բնակավայրերում դեռևս շարունակվում են արջերի հայտնվելու դեպքեր արձանագրվել: Սննդի հայթայթման համար բնակավայրերին մոտեցող կենդանիներից առավելապես տուժում են ֆերմերային տնտեսությունները։
15:30 • 25.04.23Սպիտակ տունը մեկնաբանել է Իրան-Ադրբեջան լարվածությունըՍպիտակ տունը մեկնաբանել է Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, որը անշեղորեն աճում է վերջին ամիսներին։«Զարմանալի չէ, որ Իրանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում», Turan գործակալության թ
15:15 • 25.04.23Երևանում կլինեն առանձնացված գծեր հանրային տրանսպորտի համարԻնչպես նշված է հաղորդագրության մեջ, տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր։ Նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում:
15:02 • 25.04.23Զինդատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ազատման դիմում է գրելՀովհաննես Քոչարյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, նախորդ տարվա դեկտեմբերին նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ:
14:59 • 25.04.23Առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը․ հիմա եթե կրակեն, մենք կրակելու ենք․ Անդրանիկ ՔոչարյանԼաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը գտնվում է Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի
14:31 • 25.04.23Պարո՛ն Աջապահյան, հաճախ մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք. ՔՊ-ական պատգամավորը՝ Միքայել Սրբազանին (տեսանյութ)Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր ընդդիմադիր հայացքներով,
14:10 • 25.04.23Հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանինՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
14:04 • 25.04.23Poligraf ակումբում ոստիկանները բոլորին պառկեցրել են հատակին, բաժանմունքում դաժան ծեծել, մերկացրել են (տեսանյութ)«Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար», - ասված է հայտարարության մեջ։
14:03 • 25.04.23Գեներալ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցություններըԱրդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։
13:56 • 25.04.23Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. ՓելոսիՄեկ այլ գրառմամբ էլ Փելոսին նշել է, որ նախորդ տարվա կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան վերահաստատել է, որ Կոնգրեսը հանձնառու է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը:
13:42 • 25.04.23Առաջարկը կքննարկվի․ Անդրանիկ Քոչարյանը՝ Դավիթ Տոնոյանի՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու առաջարկի մասինՀՀ ազգային ժողովում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կքննարկեն Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հանձնաժողովի բաց նիստ անցկացնելու վերաբերյալ:
13:32 • 25.04.23Մենք չենք պատկերացնում, որ դեռահասների շատ լուրջ տոկոս այսօր արդեն թմրամոլ են․ Արմեն ԽաչատրյանՀՀ ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ահազանգում է թմրամոլության տարածման մասին՝ կոչ անելով բոլոր մարմիններին խստագույնս զբաղվել այդ հարցով:
