Իրադարձային
-ից
-ը
11:17 • 23.04.23Իսրայելում ավելի քան 110 000 մարդ մասնակցել է հակակառավարական ցույցերինՀրատարակության տվյալներով՝ շաբաթ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 110 000 մարդ։ Մինչդեռ ակցիայի կազմակերպիչները հայտնել են 165 000 մասնակցի մասին։
10:56 • 23.04.23Սուդանի օդային տարածքը փակվել է մինչև ապրիլի 30-ը. Բայդենը կարգադրել է տարհանել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներինԱպրիլի 15-ից Սուդանում զինված բախումներ են ընթանում կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև։ Դրանց պատճառը զինված ուժերում հատուկ նշանակության ուժերի ծրագրված ինտեգրումն էր։ Բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, ավելի քան 3,5 հազար մարդ վիրավորվել է։
10:43 • 23.04.23Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչԵրևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին` 9-րդ օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 87 + կգ կանայք և +109 կգ տղամարդիկ:
20:18 • 22.04.23Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում ենԱմարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը:
19:01 • 22.04.23Փաշինյանն Արմավիրում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին (տեսանյութ)Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Վանանդ բնակավայրում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից հիմնված նուշի ինտենսիվ այգու և կառուցված ջրամբարի ծրագրին:
18:06 • 22.04.23Գերմանիան ռուս դիվնագետների զանգվածային արտաքսման որոշում է կայացրել. ՌԴ-ն նույն կերպ է պատասխանելԳերմանիան որոշում է կայացրել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսման վերաբերյալ: Հայտնում է RT-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:
17:58 • 22.04.23Սպասվող գործադուլի ֆոնին Բեռլինի օդանավակայանը հայտարարել է երկուշաբթի օրվա բոլոր չվերթները չեղարկելու մասին«Վերդի» արհմիությունը Բեռլինի միջազգային օդանավակայանի աշխատողներին կոչ է արել երկուշաբթի օրը չաշխատել՝ փորձելով գործատուների վրա ճնշում գործադրել՝ բարձրացնելու աշխատավարձերը:
17:34 • 22.04.23Հանդիպում է եղել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի ներկայացուցիչների միջևԱդրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել:
17:28 • 22.04.23Հրազդանում պարեկները հայտնաբերել են մարտական նռնակ ու արնանման հետքեր. shamshyan.comԱյսօր՝ ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի
17:05 • 22.04.23Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի 07։00-ից 24:00-նՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
16:39 • 22.04.23Իսպանիայից 6 հատ Leopard տանկ նավով ուղարկվել է ՈւկրաինաՎեց Leopard 2A4 տանկ, որոնք նախատեսված են Ուկրաինայի համար, ուրբաթ օրը նավերով դուրս են եկել Իսպանիայից:
16:19 • 22.04.23Շիրակի մարզպետարանն ու ՇՄ նախարարությունը մասնակցել են գարնանային ծառատունկի. ընտրված են սոճի, թխկի, հացենի ծառատեսակները«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի կողմից ծառատունկի համար նախանշվել է Մեծ Սարիար գյուղի մոտակայքում գտնվող անտառը, ընդհանուր առմամբ «Գյումրիի անտառտնտեսությունը» այսօր ծառատունկ է իրականացնելու 2 հա տարածքում։ Ծառատունկի համար ընտրված են սոճի, թխկի, հացենի ծառատեսակները:
16:12 • 22.04.23Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը կտաքանա 3-5 աստիճանովԱպրիլի 22-23-ի, 25-27-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
15:41 • 22.04.23Արցախում 5 պատանի մոլորվել է անտառում11:40 կանչի վայր են մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:
15:15 • 22.04.23Նավալնին կարող է կրկին դատարանի առջև կանգնելՆավալնու դեմ նոր դատավարությունը մեկնարկելու է Մոսկվայի Բասմաննի շրջանի դատարանում ապրիլի 26-ին
