Իրադարձային
-ից
-ը
13:59 • 16.03.23Երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է. Իսրայելի նախագահ«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ մարդկային կորուստներով իրական քաղաքացիական պատերազմn այն գիծն է, որին մենք երբեք չենք կարող հասնել, չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսում: Անդունդը ձեռքով դիպչելու հեռավորության վրա է», - ասել է Հերցոգը:
13:59 • 16.03.23Ակադեմիական քաղաքը նախատեսվում է ստեղծել մինչև 2030 թվականըՄինչև 2030 թվականը նախատեսվում է ստեղծել ակադեմիական քաղաքը։
13:52 • 16.03.23Խմելու ջուրը չի թանկանա. Կառավարությունն ընդունեց սուբսիդավորման մասին որոշումԽմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների արժեքը ՀՀ բոլոր բաժանորդների համար 2023թ–ին կմնա նույնը` 200,47 դրամ։
13:42 • 16.03.23Բռնապետ Ալիևն իրականում ճնշումների չի ենթարկվում. նիդերլանդացի ցեղասպանագետԱնվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:
13:22 • 16.03.23Հայաստան ներկրված ավտոբուսները երթուղի դուրս կգան 30 օրից. մարդիկ հստակ իմանալու են՝ որ ավտոբուսը որ ժամին է լինելու կանգառում․ Տիգրան ԱվինյանԿառավարության նիստի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան։
13:12 • 16.03.23Էրդողանի հետ կհանդիպեմ միայն Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերումից հետո. Ասադ«Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այն փուլին հասնելու հետ, երբ Թուրքիան հստակ ձևով և առանց որևէ անորոշության պատրաստ կլինի Սիրիայի տարածքից զորքերի ամբողջական դուրսբերմանը, ահաբինչպիսին որ կար մինչև Սիրիայում պատերազմի սկսվելը»,- ասել է նա...
13:11 • 16.03.23Սյունիքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր գլորվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում. հոսպիտալացվել է 4 զինծառայող․ ՔԿ2023թ․ մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
13:05 • 16.03.23Ամենևին մտահոգված չեմ. եթե «քովիդի գործով» ինձ պետք լինի հարցաքննել, միանշանակ պատրաստ եմ. Անահիտ ԱվանեսյանԱյն հարցին, թե մտահոգված չէ արդյոք, որ քրեական գործով կալանավորումները կարող են հասնել նախարարներին, Ավանեսյանը ասաց, որ ամենևին մտահոգված չէ։
12:58 • 16.03.23ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Իրաք-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին․ կրթության և մշակույթի ոլորտներում կարևորվել է հայ-իրաքյան փորձի փոխանակումըՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Մոհամմեդ Խոշնաուի գլխավորած պատվիրակությանը:
12:50 • 16.03.23Նեապոլում փողոցային բախումներ են տեղի ունեցել «Նապոլի»-ի և «Այնտրախտ»-ի հարյուրավոր երկրպագուների միջև (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես գրում է Daily Mail-ը, «Նապոլի»-ի երկրպագուները Նեապոլի կենտրոնում քարեր, հրավառ նյութեր և այլ պայթուցիկներ են նետել: Այրվել են ոստիկանական և այլ մեքենաներ, կոտրվել են ավտոմեքենաների ապակիները։ Վնասվել են նաև որոշ խանութներ, որոնք նայում են դեպի Piazza del Gesu Nuovo-ն:
12:48 • 16.03.23Մի քաղաքացի նամակով առաջարկում էր Երևանում դնել «հուսահատության գազելի» ու «նիվայի» հուշարձաններ, չգիտեմ՝ ինչքանով արժե դա անել․ Նիկոլ ՓաշինյանԿառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, հարցրեց՝ արդյոք միկրոավտոբուսների նոր խմբաքանակի գալուց հետո «հուսահատության գազելները» դուրս կմղվեն, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց․
12:19 • 16.03.23Կանխվել է ինքնասպանության փորձ. քաղաքացին փորձել է նետվել Երևանի Կիևյան կամրջիցՄարտի 16-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից:
12:08 • 16.03.23Բաքվի նոր առաջարկները ստացել ենք․ թևակոխում ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ․ Նիկոլ ՓաշինյանՊետական մարմիններ են դիմում Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու մենք նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժեր ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը...
11:56 • 16.03.23Մարտի 5-ին Ադրբեջանի իրականացրած դիվերսիան եռակողմ հայտարարության եռակի խախտում է պարունակում․ ՓաշինյանՄիևնույն ժամանակ, տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված կոնկրետ գործողություններ Ադրբեջանի կողմից։
11:54 • 16.03.23Արիզոնայում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերիցՎտանգավոր նյութեր տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից Արիզոնայի արևմուտքում՝ Մոհավի շրջանի Տոպոկ քաղաքի մոտ, Կալիֆորնիայի և Նևադայի սահմանից ոչ հեռու:
