Իրադարձային
-ից
-ը
23:56 • 20.02.23ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ աշնանը կլքի պաշտոնըԱյս աշնանը ես հեռանում եմ, վստահ եմ, որ դաշինքն ինձ փոխարինող արժանի մարդ կգտնի
23:09 • 20.02.23Թուրքիայում նոր երկրաշարժի ուժգնությունը 8-9 բալ է կազմելԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
22:52 • 20.02.23Կոտայքի մարզում Mercedes Sprinter է կողաշրջվել․ Shamshyan.comՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
22:15 • 20.02.23Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 30 միլիարդ դոլարըԵրկուշաբթի օրը ԱՄՆ-ը հայտարարեց Կիևին 460 միլիոն դոլարի օգնության նոր փաթեթի մասին:
21:26 • 20.02.23Երկրաշարժ՝ Թուրքիայի և Սիրիայի սահմանին, ավերածություններ կան․ թուրքական ԶԼՄ-ներԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,3 մագնիտուդ։
21:18 • 20.02.23ՀՀ-ում ԵՄ առաքելությունը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին․ ԲորելՄենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը
21:02 • 20.02.23Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է արցախցի երիտասարդներինՓետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանող արցախցի մի խումբ երիտասարդների։
21:00 • 20.02.23Բլինքենը չի կարողացել նշել Թուրքիա F-16 կործանիչների մատակարարման ժամկետներըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, չի կարողացել նշել Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման վերաբերյալ Կոնգրեսին ծանուցելու ժամկետները՝ Կոնգրեսի կողմից վաճառքի հաստատման բացակայության պատճառով։
20:55 • 20.02.23Առանց համապատասխան փաստաթղթերի ցանկացած ինքնակամ, ապօրինի կառուցված շինություն ապամոնտաժվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԱռանց համապատասխան փաստաթղթերի ցանկացած ինքնակամ, ապօրինի կառուցված շինություն արձանագրվելու է և ապամոնտաժվելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
20:53 • 20.02.23ԱԳ փոխնախարարը «Եվրանեսթ»-ի նստաշրջանում ներկայացրել է Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ ՀՀ-ի տեսլականըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի տեսաուղերձով է հանդես եկել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 10-րդ հերթական նստաշրջանի ժամանակ, որը վերաբերել է Արևելյան Գործընկերության ապագայի վերաբերյալ Հայաստանի տեսլականին։
20:38 • 20.02.23Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
20:28 • 20.02.23Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը:
19:53 • 20.02.23Արցախի ԱԳ նախարարն այցելել է «Եռաբլուր» պանթեոնԱրցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն այսելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
19:43 • 20.02.23ԱՄՆ-ն ամիսներ շարունակ պլանավորվում էր Բայդենի այցը Կիև. Սպիտակ տունԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև պլանավորվում էր մի քանի ամիս։ Այդ աշխատանքներին ներգրավված էին Սպիտակ տունը, Պենտագոնն ու գաղտնի ծառայությունները։ Այս մասին հայտարարել է Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։
19:24 • 20.02.2317 ռուս դիվանագետ կլքի ՆիդերլանդներըՏասնյոթ ռուս դիվանագետ ստիպված կլինի լքել Նիդերլանդների Թագավորությունը՝ երկու երկրներում աշխատող դիվանագետների թիվը հավասարեցնելու Նիդերլանդների որոշման շրջանակներում։
