Իրադարձային
-ից
-ը
20:48 • 14.02.23Արարատ Միրզոյանը կմեկնի ԹուրքիաՓետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
20:33 • 14.02.23Պենտագոնը պատրաստ չէ հայտարարել Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ մատակարարելու մասինՊենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Կիևին կործանիչներ տրամադրելու մասին դեռևս հայտարարելու ոչինչ չկա։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած ԵՄ արտահերթ գագաթնաժողովի արդյունքների թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
20:17 • 14.02.23Նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից ՊՆ զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆՓետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
20:06 • 14.02.23Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվում, նման օրակարգ չունենք. Տիգրան ԱվինյանՄամուլում ամեն ամիս տարատեսակ բամբասանքներ են հրապարակվում և ամեն ամիս Երևանի ավագանու ընտրությունների նոր ժամկետ է հայտարարվում, բայց մեր խմբակցության գործողությունների ծրագրում այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա։
20:03 • 14.02.23Խուզարկություններից հետո Թրամփը ՀԴԲ-ն համեմատել է գեստապոյի հետԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՀԴԲ-ի կողմից իր տան խուզարկության ժամանակ իրավապահները կարողացել են գտնել միայն գաղտնի փաստաթղթերի թղթապանակները, այլ ոչ թե փաստաթղթեր:
19:43 • 14.02.23Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցերՎարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը:
19:30 • 14.02.23Ադրբեջանի նախագահն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքըԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները։
19:18 • 14.02.23Ռումինիայում է 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև հարևան Մոլդովայում«Փետրվարի 14-ին` ժամը 15.16-ին, 40 կմ խորության վրա 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել»,- ասվում է ինստիտուտի կայքում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
19:03 • 14.02.23Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել․ «Գաբրիել» ցիկլոնը մեծ ավերածություններ է արել (լուսանկարներ)Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել «Գաբրիել» ցիկլոնի պատճառով: Երկրի վարչապետ Քրիս Հիփքինսի բնութագրմամբ՝ սա Նոր Զելանդիայում ամենամեծ եղանակային իրադարձությունն է վերջին 100 տարիների ընթացքում:
18:44 • 14.02.23Այս տեսանյութը ցույց է տալիս Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները. «Թաթոյան» հիմնադրամ (տեսանյութ)Այս տեսանյութը բազմաթիվ ապացույցներից հերթականն է, որ ցույց է տալիս արդեն 2 ամսից ավելի Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակած Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակալների իրական մտադրությունները:
18:33 • 14.02.23Հայ փրկարարներն ավարտեցին իրենց առաքելությունը ՍիրիայումՓետրվարի 13-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Արդեն այսօր՝ փետրվարի 14-ին, հայ փրկարարները ժամանեցին Հայաստան:
18:15 • 14.02.23Թուրքիայում և Սիրիայում 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի երկրաշարժերից հետո. ԱՀԿՓետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերից հետո Թուրքիայում և Սիրիայում մոտ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի։ Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրենը։
17:59 • 14.02.23Հայ-լատվիական բազմաոլորտ հարաբերություններն ունեն զարգացման լավ հնարավորություն. ԱԽ քարտուղարն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանինՓետրվարի 14ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին ԱԽ քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ ու բ
17:57 • 14.02.23«Այլ տեղերում ավելի շատ դրոշներ կան, քան Երևանում»․ ավագանու անդամը առաջարկում է ավելի շատ դրոշներ տեղադրել Երևանում (տեսանյութ)Շատ տեղերում քաղաքում տեղադրված դրոշները կեղտոտ են, մաշված են ու ես կարծում եմ` մեր պետական խորհրանիշների հանդեպ հարգանքը մի քիչ ավելի շատ պետք է լինի։ Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ
17:14 • 14.02.23Լեհաստանի ԱԳՆ-ն աշխատանքից ազատել է ՄԳԻՄՕ-ն ավարտած բոլոր դիվանագետներինՄոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՕ) ավարտած դիվանագետներն այլևս չեն աշխատում Լեհաստանի ԱԳՆ-ում, Gazeta Polska-ին ասել է ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։
