Իրադարձային
-ից
-ը
14:31 • 09.02.23Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՓետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:21 • 09.02.23Մեքսիկայի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՄեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ընդունել է փաստաթուղթ, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։
13:58 • 09.02.23Ինդոնեզիայում 5․4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվելԻնդոնեզիայի Պապուա նահանգում 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով կա չորս զոհ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ նահանգի մայրաքաղաք Ջայապուրայի՝ տարերային աղետների հետևանքների չեզոքացման գործակալությանը հղումով։
13:53 • 09.02.23ԼՂ-ում աղետը չի նշանակում, որ պետք է կորցնենք մեր մարդկայնությունը․ Վահան Քերոբյանը՝ Թուրքիային ուղարկված օգնության մասինԵս կարծում եմ, որ մենք պետք է մասնակցենք բնական աղեի պատճառով տուժած մարդկանց օգնելու գործին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա փրկարարներ ուղարկելու հանգամանքին, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
13:29 • 09.02.23Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ2022 թ․ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման հետևանքով 2022 թ․ նոյեմբերի 1-ից ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունքը կորցրած շուրջ 3000 ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ։
13:14 • 09.02.23Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչով է պայմանավորված Հայաստանի նահանջը Հակակոռուպցիոն զեկույցի համաթվում«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց, թե ինչպես է կազմակերպությունը կոռուպցիայի ընկալման ցուցիչը հաշվարկում և ինչու է Հայաստանը 2022 թվականին հետընթաց գրանցել։
13:08 • 09.02.23Արցախում հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ կլինեն․ ԱրցախէներգոՕդային գծերի վրա առկա բեռը թեթևացնելու նպատակով հովհարային անջատման ժամանակացույցում փոփոխություններ են մտցվում։ Այս մասին հայտնում է Արցախէներգո ՓԲԸ-ն։
12:50 • 09.02.23Հարկավոր է անմիջապես վերջ դնել Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչը հազարավոր մարդկանց կյանքեր է վտանգում. Amnesty InternationalԻրավապաշտպան կազմակերպությունը «կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին անհապաղ ապաշրջափակել երթուղին և վերջ դնել ծավալվող հումանիտար ճգնաժամին»։
12:36 • 09.02.23Զինծառայության անցնող կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ կլինեն, նոր էջ է իրենց համար․ Նիկոլ ՓաշինյանՄենք հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո իրենք նույնպես կարող են «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինծառայության։
12:21 • 09.02.23ԱՄՆ երկնքում հայտնված լրտեսական օդապարիկն արձակել է Չինաստանի բանակը. Fox NewsՀանգստյան օրերին Հարավային Կարոլինայի ափերի մոտ խոցված չինական լրտեսական օդապարիկը չինացի զինվորականների կողմից իրականացվող խոշոր հետախուզական ծրագրի մի մասն էր Այս մասին հայտնում է Fox Newsը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական
12:07 • 09.02.23Հարկերը չվճարելու, պակաս վճարելու նպատակով ՍՊԸ-ում չեն գրանցել տասնյակ վարձու աշխատողների, նաև ցածր են հայտարարագրել գրանցվածների աշխատավարձերըՕպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ տրվել են հանձնարարություններ:
11:48 • 09.02.23Հնդկաստանում ընձառյուծը նիստի ժամանակ ներխուժել է դատարանի շենք. կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)Համացանցում տարածվել են Ղազիաբադի դատարանի շենքի ներսում տեղի ունեցած միջադեպի կադրերը, որոնք ցույց են տալիս գիշատչի հարձակման հետևանքով տուժած մի քանի տղամարդու:
11:33 • 09.02.23Միջազգային հանրությունը պետք է անի ամեն բան հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. կանադացի պատգամավորՄիջազգային հանրությունը պետք է անի ամեն բան, որպեսզի հայ ժողովրդի իրավունքները հարգվեն: Նման հայտարարություն է արել Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Բրայան Մեյը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
11:23 • 09.02.23«Վագներ»-ը դադարեցրել է կալանավորների հավաքագրումըՀաղորդագրության մեջ նշվում է լրատվամիջոցի դիմումը, ըստ որի՝ բանտարկյալները, դիմելով խմբագրությանը, հարցնում են՝ ճի՞շտ է արդյոք, որ մեկ ամսից ավելի է, ինչ ուղղիչ հիմնարկներից «Վագներ» ՄՌԿ-ում հավաքագրում չի եղել, և որ ինքը՝ Պրիգոժինը, դադարեցրել է գաղութներ այցելելը։
11:17 • 09.02.23Մենք կարճ ժամանակում կվերականգնվենք․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարճ ժամանակում հաղթահարելու է երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները, հաղորդում է Anadolu գործակալությունը։
