Իրադարձային
-ից
-ը
21:03 • 08.02.23Արցախի արտգործնախարարը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանում Սիրիայի դեսպանինՍերգեյ Ղազարյանը ցավակցական նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։
20:55 • 08.02.23Շարունակվում են բանակցությունները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
20:49 • 08.02.23ԵՄ-ն 6.5 մլն եվրոյի օգնություն կտրամադրի Թուրքիային ու ՍիրիայինԹուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո Եվրամիությունը մտադիր է 6,5 մլն եվրո օգնություն տրամադրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությանը։
20:40 • 08.02.23Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարները սկսել են իրենց աշխատանքը. Կարո Փայլան (լուսանկարներ)Հայաստանից Թուրքիա ժամանած փրկարարների ջոկատը սկսել է իր աշխատանքը։ Այս մասին փետրվարի 8-ին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։
20:33 • 08.02.23Մեծ Բրիտանիան դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հնարավորությունըԼոնդոնը դիտարկում է Կիևին բրիտանական կործանիչներ մատակարարելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կառավարության ներկայացուցչին։
20:19 • 08.02.23Հռոմի պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներինՀռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել օգնություն ցուցաբերել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերից տուժածներին:
20:10 • 08.02.23Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Չարլզ III-ի հետՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Բուքինգհեմյան պալատում առաջին անգամ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը։
19:58 • 08.02.23Սիրիայում երկրաշարժի պատճառով շուրջ 300 հազար մարդ լքել են իրենց տներըԱվելի քան 298 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։
19:44 • 08.02.23Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում են ադրբեջանական մամուլի՝ ՀՀ-ի և Իրանի կողմից հարձակման նախապատրաստման մասին լուրըԱդրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։
19:25 • 08.02.23Անձամբ շատ ծանր եմ տանում, շատ մտահոգված եմ․ Փաշինյանը՝ կոռուպցիայի ընկալման համաթվում Հայաստանի գրանցած հետընթացի մասինՓաշինյանն ասաց, որ այդ թեմայով քննարկումներ ունեցել է, Կառավարության նիստում էլ կքննարկեն։
19:22 • 08.02.23Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11 000-ըՎերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի: Սիրիայում զոհերի թիվը հասել է 2530-ի:
19:00 • 08.02.23Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողըՓետրվարի 7-ին ամփոփվեց Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու Բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվեց խաղարկության մրցանակի հաղթող կտրոնը` 14622:
18:49 • 08.02.23Խաղաղապահները 25 տոննա մարդասիրական օգնություն են տեղափոխել ՍտեփանակերտՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի կաթնամթերքի ֆաբրիկային փոխանցել են 25 տոննա մարդասիրական օգնություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։
18:20 • 08.02.23Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 8574-իԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 8500 մարդ, վիրավորվել՝ գրեթե 50000-ը։ Նրա խոսքերն է մեջբերում Anadolu-ն։
17:53 • 08.02.23Հայ-խորվաթական կապերն ունեն առաջընթացի մեծ ներուժ. Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարարինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը Վարչապետը ողջունել է պարոն Ռադմանի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու ե
