Իրադարձային
-ից
-ը
11:25 • 11.07.22Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 15 հազար 679 մարդՄիայն առաջին դեղաչափով կատարվել է 123 հազար 823 պատվաստում:
10:57 • 11.07.22ЗИЛ-ը Թալինի ճանապարհին կողաշրջվել է, կա վիրավոր․ Shamshyan.comՎարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
10:51 • 11.07.22Բավրայի մոտակայքում երրորդ երկրաշարժն է գրանցվել. այն զգացվել է Շիրակի մարզի որոշ բնակավայրերումԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
10:01 • 11.07.22Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների, Սյունիքի մարզի Լեռնաձոր բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 12-ին ժամանակավորապես կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների, Սյունիքի մարզի Լեռնաձոր բնակավայրի գազամատակարարումը։
09:46 • 11.07.22Բավրա գյուղի մոտակայքում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել 5 բալ ուժգնությամբ. ցնցումները զգացվել են ՀՀ մարզերումԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ։
09:36 • 11.07.22Ճապոնիայում խոստովանել են, որ նախկին վարչապետ Սինձո Աբեի անվտանգության ապահովման հետ կապված «խնդիրներ են եղել»Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ երկրի նախկին վարչապետ Սինձո Աբեի անվտանգության ապահովման հետ կապված «խնդիրներ են եղել», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
09:23 • 11.07.22ՀՀ-ն և Վրաստանը սերտացնում են գործակցությունը հարկային և մաքսային ոլորտներում. ՊԵԿ նախագահը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գործընկերոջ հետՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության կազմում, հուլիսի 7-ից 8-ն աշխատանքային երկօրյա այցով գտնվել է Վրաստանում:
08:59 • 11.07.22Նիգերիացի քաղաքական գործիչն առևանգել է հայրենակցին և փորձել է բռնի կերպով փոխպատվաստել նրա երիկամն իր դստերըԱռևանգման ենթադրյալ զոհը փախուստի է դիմել լոնդոնյան Royal Free Hospital հիվանդանոցից ու դիմել իրավապահ մարմիններին։ Պարզվել է, որ 21-ամյա երիտասարդը Մեծ Բրիտանիա է ժամանել Նիգերիայի խորհրդարանի՝ Էնուգու նահանգը ներկայացնող 60-ամյա սենատոր Այկ Էկվերեմադուի հետ։
08:26 • 11.07.22ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՄ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
08:22 • 11.07.226 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հայ–վրացական սահմանին. այն զգացվել է Երևանում և մի քանի մարզերումԵրկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 5 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
08:12 • 11.07.22Twitter-ն առաջիկա օրերին դատական հայց կներկայացնի Իլոն Մասկի դեմ. BloombergԱմերիկյան Twitter ընկերությունն առաջիկա օրերին մտադիր է դատի տալ գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր ու գործադիր տնօրեն Իլոն Մասկին ընկերությունը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելու մտադրությունից հրաժարվելու պատճառով։
07:40 • 11.07.22Բրազիլիայում ընտրություններից առաջ գնդակահարել են ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչինԱշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Մարսելո Արուդան իր ծննդյան տարեդարձն էր նշում Ֆոս դե Իգուասու քաղաքում, երբ գործող նախագահ Ժաիր Բոլսոնարուին իր աջակցությունը հայտնած Խորխե Խոսե դա Ռոչա Գուարանիան գնդակահարել է նրան։ Արուդան պատասխան կրակ է բացել և սպանել է հարձակվողին։
21:50 • 10.07.22«Մոսկվիչ», «Վոլգա», «Պոբեդա»․ ռուսաստանցիների 80%–ն աջակցում է խորհրդային ապրանքանիշերի վերաարտադրմանըԱյս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Synergy համալսարանի վերլուծական կենտրոնի հետազոտությանը։
19:33 • 10.07.22Ինքնասպանություն Երևանում. 23-ամյա տղան ցած է նետվել Կիևյան կամրջիցԱյսօր՝ հուլիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի է իրեն ցած նետել:
18:55 • 10.07.22Իշխան Սաղաթելյանը հուլիսի 11֊ին հանդես կգա մամուլի ասուլիսովՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանդես կգա մամուլի ասուլիսով։
