«Մոսկվիչ», «Վոլգա», «Պոբեդա»․ ռուսաստանցիների 80%–ն աջակցում է խորհրդային ապրանքանիշերի վերաարտադրմանը
Խորհրդային ապրանքանիշերի վերաարտադրմանն աջակցել է ռուսաստանցիների ավելի քան 80 տոկոսը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Synergy համալսարանի վերլուծական կենտրոնի հետազոտությանը։
Արտասահմանյան ապրանքանիշերի՝ ռուսական շուկայից հեռանալու ֆոնին երկրի բնակչության ավելի քան 80 տոկոսը առաջնահերթ են համարում էր «Մոսկվիչ», «Վոլգա» և «Պոբեդա» մակնիշի մեքենաների, ինչպես նաև «Օրսկ» սառնարանի և «Կամա» հեծանիվների վերաարտադրությունը։ Հարցվածների 12 տոկոսը չի աջակցել հին ապրանքանիշերի վերաարտադրման գաղափարին: Մնացած 5 տոկոսը ձեռնպահ է մնացել պատասխանելուց։
Մարդիկ, ովքեր պաշտպանել են խորհրդային արտադրանքը շուկա վերադարձնելու գաղափարը, կարծիք են հայտնել, որ դա կօգնի ամրապնդել տնտեսությունը, այդ կերպ աջակցություն կստանան հայրենի ձեռներեցները և կկանխվի ապրանքների հնարավոր դեֆիցիտը, ինչպես նաև մատչելի գնով որակյալ ապրանքներ կհայտնվեն շուկայում։










