Իրադարձային
-ից
-ը
12:41 • 17.03.22Ռոսկոմնադզորը արգելափակել է ադրբեջանական կայքերից մեկը ՌուսաստանումՌոսկոմնադզորը գլխավոր դատախազության պահանջով արգելափակել է Ռուսաստանում ադրբեջանական Minval.az կայքը։
12:38 • 17.03.22Ուկրաինացի դիվանագետը փորձել է երկրից 1 միլիոն դոլարի եվրո, դոլար, ոսկի և զարդեր դուրս բերել«Յագոդինի անցակետում Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները ստուգել են դիվանագիտական միկրոավտոբուսը, որում եղել է գրեթե 68 000 եվրո, ավելի քան 140 000 ԱՄՆ դոլար, ավելի քան 12 կիլոգրամ ոսկու ձուլակտոր, 13,8 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, ինչպես նաև մեծ քանակությամբ ծխախոտ»,- ասված է...
12:28 • 17.03.22«Ով է ասում՝ մենք ռեֆորմներ չենք անում, երկու խոշոր ռեֆորմ ունենք»․ Փաշինյանը՝ աղի և ծխելու արգելքի օրենքների մասինՈվ է ասում, թե մենք ռեֆորմներ չենք անում։ Այսօրվա նիստի երկու թեմաները ամենախոշոր ռեֆորմների մասին են։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
12:28 • 17.03.22Ավելի քան 3 մլն փախստական լքել է Ուկրաինան. ՌԴ-ն պետք է հիմա դադարեցնի պատերազմը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՆա իր թվիթերյան միկրոբլոգում նշել է, որ Ուկրաինայի ժողովուրդը խաղաղության կարիք ունի և որ ամբողջ աշխարհում մարդիկ դա պահանջում են:
12:23 • 17.03.2214-ամյա դեռահասը խաղալիք ատրճանակից հարված է ստացել, գնդիկը մնացել է այտի մեջՎիրահատական միջամտությամբ այն հեռացվել է:
12:18 • 17.03.22Ստեփանակերտում միմյանց են բախվել «Honda Fit» և «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենաները․ վարորդները հոսպիտալացվել ենՍտուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
12:09 • 17.03.22«Չես կարող բանակցել՝ ատրճանակը գլխիդ պահած». Ֆրանսիան ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի հետ բանակցելը «ձևացնելու» համարԼը Դրիանը խաղաղության կոչ է արել և ասել, որ հակամարտող կողմերի միջև բանակցությունները հիմնականում կենտրոնանալու են հրադադարի վրա, գրում է republicworld.com-ը։
12:06 • 17.03.22Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում ունենք կին պարեկներ. ուզում եմ կոչ անել, որ Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի կանայք ակտիվություն ցուցաբերեն․ ՓաշինյանՀՀ վարչապետը կարևոր է համարում, որպեսզի ընդունելության մասին հայտարարությունը բոլոր հնարավոր շահառուներին հասանելի լինի։
11:56 • 17.03.22Սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական սադրանքի հետևանքով զինծառայող է զոհվել, իրականության չի համապատասխանում. ՊՆՍոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը:
11:53 • 17.03.22Անհայր է մեծացել, անապահով ընտանիքում․ մանրամասներ զոհված զինծառայողի մասինTert.am-ի հետ զրույցում Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանն ասաց, որ Ալբերտ Սիրոյանը որբ է մեծացել․«Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։
11:52 • 17.03.22Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազելՌուսական ռուբլին գնվում է 3.70 դրամ նվազագույն և 4.40 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 4․87 դրամ նվազագույն և 5․86 դրամ առավելագույն փոխարժեքով։
11:31 • 17.03.22Իրանում 5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԷպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 166 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
11:26 • 17.03.22Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործՆախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 16-ին ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում
10:40 • 17.03.22Կիևում հրթիռի բեկորներն ընկել են բազմահարկ շենքի վրա. կա զոհ (լուսանկարներ)Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Դառնիցկի շրջանում խոցված հրթիռի բեկորները ավերածությունների և հրդեհի պատճառ են դարձել բազմահարկ շենքում։ Այս մասին մարտի 17-ին հայտնել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
10:32 • 17.03.22«Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու սահմանումը մեզնից և ՆԱՏՕ-ից կպահանջի խոցել ռուսական ինքնաթիռները. մենք շահագրգռված չենք 3-րդ աշխարհամարտում ներգրավմամբ». Սպիտակ տուն«Նախագահ Բայդենը որոշում է կայացրել՝ ելնելով մեր ազգային անվտանգության շահերից։ Ինչպես ավելի վաղ ասել ենք, ոչ թռիչքային գոտին մեզնից և ՆԱՏՕ-ից կպահանջի պոտենցիալ խոցել ռուսական ինքնաթիռները: Մենք շահագրգռված չենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներգրավմամբ», - ասել է նա:
