Իրադարձային
-ից
-ը
17:16 • 06.03.22Ռուսաստանը պահանջում է արևմտյան երկրներից կատարել Վիեննայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները. ՌԴ ԱԳՆՌուսաստանն արդեն պահանջել է արևմտյան երկրներից վերահաստատել և կատարել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։
17:06 • 06.03.22«Պատերազմը խելագարություն է, պետք է դադարեցնել այն». Հռոմի պապը հայտնել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆա նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել երկխոսություն, ինչպես նաև հարգել միջազգային իրավունքը:
16:57 • 06.03.22Ռուսաստանում դադարեցվել է BBC World News հեռուստաալիքի հեռարձակումըՄի շարք այլ արտասահմանյան գործակալություններ նույնպես հայտնել են Ռուսաստանում իրենց լրագրողների աշխատանքի ժամանակավոր դադարեցման մասին։
16:50 • 06.03.22Ռուսական զորքերը 8 հրթիռ են արձակել Վիննիցա քաղաքի վրա, ոչնչացվել է օդանավակայանը. ԶելենսկիՌուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Վիննիցա քաղաքի վրա:
16:43 • 06.03.22Պուտինը Էրդողանին հայտնել է՝ ինչ պայմաններում ՌԴ-ն կդադարեցնի հատուկ օպերացիան ՈւկրաինայումԶրույցի ընթացքում Պուտինը հաստատել է «ռուսական կողմի պատրաստակամությունը երկխոսելու Ուկրաինայի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ՝ հակամարտությունը կարգավորելու համար»։
16:28 • 06.03.22Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարտի 6-ի և 8-ի ցերեկը Հանրապետության առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ
16:19 • 06.03.22Հերհեր գյուղը միակն էր, որտեղ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ կին կար. Վահան Քերոբյան (լուսանկարներ)Հերհերի բնակիչները շատ տպավորիչ էին, բոլորը գրագետ, աշխատասեր, մեր երկրի խնդիրները խորությամբ հասկացող ու լավատես։
15:55 • 06.03.22Ռուսաստանը պատրաստվում է ռմբակոծել Օդեսան. ԶելենսկիԶելենսկին ընդգծել է, որ «Ուկրաինան իրեն քաղաքակիրթ է պահում նույնիսկ ագրեսորի դեմ, ով գործում է նենգորեն, ինչպես ահաբեկիչը՝ խախտելով պատերազմի կանոնները»։
15:45 • 06.03.22Moody's-ը նվազեցրել է Ռուսաստանի վարկանիշը մինչև Ca. ինչ է դա նշանակումMoody’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը իջեցրել է մինչև Ca՝ բացասական կանխատեսմամբ:Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
15:04 • 06.03.22Գողություն՝ «Դալմա Գարդեն մոլ»-ում. դիմակավորված, դանակներով զինված անձինք «ZARA» խանութ-սրահից հափշտակել են 2-2.5 մլն դրամ. shamshyan.comՈստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
14:46 • 06.03.22Ինչ է հայտնի Ռուսաստանում Visa և Mastercard քարտերի աշխատանքի դադարեցման մասինVisa և Mastercard միջազգային վճարային համակարգերը որոշել են առաջիկա օրերին սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասն տեղեկություն ՌԴ-ում վերոնշյալ քարտերի աշխատանքի սահմանափակման վերաբերյալ:
14:27 • 06.03.22«Մենք դա չենք անի». Իլոն Մասկը հրաժարվել է արգելափակել ռուսական լրատվական աղբյուրներըՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ շաբաթ օրը տեսակոնֆերանսի միջոցով զրուցել է Իլոն Մասկի հետ, երբ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենը խոստացել է ավելի շատ Starlink համակարգեր ուղարկել երկիր ռուսական ներխուժման ֆոնին:
14:05 • 06.03.22Մարիուպոլում սկսվել է խաղաղ բնակչության տարհանումըԻնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը:
13:47 • 06.03.22Պուտինի ներխուժումը Ուկրաինա պետք է տապալվի. Բորիս Ջոնսոնը ներկայացրել է 6 քայլ՝ ՌԴ-ի գործողություններին հակադարձելու համարՋոնսոնը կոչ է արել՝ դիվանագիտական ուղիներ գտնել դեէսկալացիայի համար՝ Ուկրաինայի կառավարության լիարժեք ներգրավմամբ, ուժեղացնել անվտանգությունը եվրաատլանտյան տարածքում և վերջ տալ Ուկրաինայում ռուսական գործունեության, իր բնորոշմամբ, «սողացող ներխուժմանը»:
13:34 • 06.03.22Այդ որոշումը ծայրահեղ դեպքերում կիրառելի ընթացակարգ է, ԵԽ-ում առկա են այլ ընթացակարգեր, որոնք հնարավոր էր գործի դնել. ԱԳՆ-ն՝ ԵԽ-ում ՌԴ-ի ներկայացվածության կասեցմանը դեմ լինելու մասին. Sputnik ԱրմենիաՀայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքի կասեցմանը:
