Իրադարձային
-ից
-ը
23:06 • 21.01.22Սպիտակ տունը հաստատել է ռուսական Մի-17 ուղղաթիռներն Ուկրաինային փոխանցելու մտադրությունըՍպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին հաստատել է ԱՄՆ մտադրությունն Ուկրաինային ռուսական արտադրության Մի-17 ուղղաթիռներ տրամադրելու մասին, որոնք նախքան այս նախատեսված են եղել աֆղան զինվորականներին փոխանցելու համար, քանի դեռ իշխանության չէին եկել «թալիբները»:
22:51 • 21.01.22ՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` ԲլինկենինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու:
22:50 • 21.01.22Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է. ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
22:43 • 21.01.22Շվեյցարիան պատրաստ է կրկին հյուրընկալել ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը«Շվեյցարիան միշտ պատրաստ է ընդունել երկխոսությունն այդ երկու երկրի միջև՝ նպաստելու խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին»,- ասել է նա:
22:11 • 21.01.22Արցախի Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակԿյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ»,- գրել է նա:
21:54 • 21.01.22Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնՀունվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
21:35 • 21.01.22Գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին. ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարՀամաշխարհային հանրությունը բախվում է դաժան հակամարտությունների, իսկ գերտերությունների միջև անվստահության մակարդակը հասել է գագաթնակետին:
20:21 • 21.01.22Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերըՈւկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը:
19:52 • 21.01.22Ղազախստանը պատրաստ է քննարկել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցը«Շատ եմ կարևորում հայ-ղազախական գործակցությունը, որով երկկողմ բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նոր հեռանկարների, նոր հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:
19:40 • 21.01.22Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան. Արտակ ԲեգլարյանՀունվարի 19-ին Ճարտար քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով չորս երեխա է վնասվածք ստացել, որոնցից երեքը՝ միջին ծանրության, իսկ մեկը՝ ծանր՝ ողնաշարի բարդ կոտրվածքով:
19:35 • 21.01.22Տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել Եմենի բանտերից մեկում՝ Սաուդյան Արաբիայի ավիահարվածի հետևանքովԵմենի աղբյուրներն ուրբաթ հայտնել են, որ երկրի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող բանտում տասնյակ մարդիկ են սպանվել և վիրավորվել Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքով:
19:23 • 21.01.22Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՀունվարի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ, ...
18:57 • 21.01.22Լուկաշենկոն հայտնել է՝ ովքեր են ներգրավված եղել Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններինԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների հետևում կանգնած են արտասահմանյան հատուկ ծառայությունները:
18:46 • 21.01.22Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով (տեսանյութ)Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի:
18:38 • 21.01.2291-ամյա իտալացին մահացել է՝ փորձելով փախչել ծերանոցի պատուհանից սավանի օգնությամբԻտալիայի խնամքի կենտրոններից մեկի 91-ամյա բնակիչը փորձել է փախչել կենտրոնից՝ մարմնին շուրջ փաթաթած սավանի օգնությամբ, սակայն արդյունքում դժբախտ պատահար է տեղի ունեցել:
