Իրադարձային
-ից
-ը
17:49 • 13.01.22Քանաքեռավան համայնքում բնակվող Բաբայանները վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո տոնել են իրենց բնակարանամուտըԸնդարձակ ու լուսավոր սենյակների, մաքուր և հարմարավետ տան մասին ընտանիքի մայրը երազել է ոչ միայն տոներին, այլև ամեն բացվող առավոտ, 25 տարի շարունակ: Այժմ փոխվել են երազանքներն ու երբեմնի՝ տխրություն արտահայտող հայացքը:
17:30 • 13.01.22ԱՍՀՆ-ն ներկայացրել է տեղեկություն մայրության նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, 3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում աջակցության ծրագրի, մինչև 2 տ. երեխայի խնամքի նպաստի տրամադրման վերաբերյալԺողովրդագրական իրավիճակը բարելավելու և ծնելիությունը խթանելու նպատակով՝ պետության կողմից նորածին երեխայի ընտանիքին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ մայրության, երեխայի ծննդյան միանվագ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և այլնի միջոցով։
17:13 • 13.01.22ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը տուգանել է կառուցապատողին՝ լիցենզիա չունեցող անձանց միջոցով շինարարություն իրականացնելու համարՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինն ուսումնասիրություն է կատարել ք․ Երևան, Արին-Բերդի փողոց, 7 հասցեում ավարտված
17:11 • 13.01.22Ինչպե՞ս օգտվել հիփոթեքային վարկի տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձման էլեկտրոնային հարթակից. ՊԵԿ-ը ուղեցույց է հրապարակելՀիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիներն այս տարվանից կարող են վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:
17:01 • 13.01.22ՀԱՊԿ ՊՆ ղեկավարները քննարկել են սպառնալիքներին արձագանքելու մեխանիզմերի կատարելագործումն ու փաստաթուղթ ստորագրել Ղազախստանից խաղաղապահների դուրս բերմանմասինՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի ժամանակ քննարկվել է ի հայտ եկող սպառնալիքներին օպերատիվ արձագանքման մեխանիզմների կատարելագործումը:
16:58 • 13.01.22Արվելու է ամեն ինչ, որպեսզի Արցախում ապահովվի անվտանգության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 13-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:
16:41 • 13.01.22Թուրքիայում անցկացված սոցհարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետն առաջ է անցել գործող նախագահ ԷրդողանիցԵրկրի 27 նահանգի 2002 քաղաքացու շրջանում իրականացված վերջին սոցհարցման տվյալների համաձայն՝ «հնարավոր» նախագահական ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքներով Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 4 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Էրդողանից:
16:03 • 13.01.22ԱՊՀ-ի ՄԽՎ-ի հանդիսավոր նիստը կանցկացվի ԱլմաթիումԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ-ի) հանդիսավոր նիստը կանցկացվի Ալմաթիում, ինչպես եւ պլանավորվել էր՝ ընթացիկ տարվա մարտին:
15:55 • 13.01.22Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով դժվարություններ են առաջացել վարորդների համար. ՃՈ-ը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել ձմեռային անվադողերովՃանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
15:54 • 13.01.22Վիեննայում կանցկացվի ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստՎիեննայում կանցկանցվի ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստ, որի շրջանակներում Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն կներկայացնի 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության ծրագիրը:
15:17 • 13.01.22ՆԱՏՕ-ն արագորեն կընդունի Շվեդիային և Ֆինլանդիային, եթե նրանք որոշեն անդամակցել դաշինքինՇվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կարող է տեղի ունենալ շատ արագ, բայց միայն եթե այդ երկրներն իրենք միանալու որոշում ընդունեն:
15:06 • 13.01.22«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը (տեսանյութ)«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը․ ուղիղ
14:22 • 13.01.22Նոր Զելանդիան ապաստան է տրամադրել Աֆղանստանի նախկին փոխնախագահինՆոր Զելանդիան ապաստան է տրամադրել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Սարվար Դանիշին եւ նրա 13 ազգականներին այն դեպքում, երբ հարյուրավոր այլ աֆղանցիներ, որոնք օգնել են նորզելանդական զինված ուժերին, մնացել են արտասահմանում եւ այժմ վախենում են իրենց կյանքի համար:
14:14 • 13.01.22Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf ավտոմեքենաները. կա վիրավոր. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
14:05 • 13.01.22Ֆրանսիայում ուսուցիչները դուրս են եկել մեկօրյա գործադուլի՝ ընդդեմ կառավարության՝ տապալված հակակորոնավիրուսային քաղաքականությանՖրանսիացի ուսուցիչները հինգշաբթի դուրս են եկել աշխատանքից՝ իրենց բողոքը հայտնելու դպրոցներում կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող կառավարության քաղաքականության դեմ, որը նրանց կարծիքով՝ ձախողված է:
