Իրադարձային
-ից
-ը
12:45 • 22.11.21Լատվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ «Ձմեռային վահան 2021» զորավարժություններըԶորավարժությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ը։ Դրանց կմասնակցեն Լատվիայի, Լիտվայի զինվորականները, ՆԱՏՕ-ի ընդլայնված ներկայության մարտական խումբը, ինչպես նաև Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։
12:40 • 22.11.21Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է. հակառակորդի կողմից սադրանքներ չեն արձանագրվել. ՊՆՕպերատիվ իրադրությունը լիարժեք վերահսկվում է ՀՀ ԶՈՒ կողմից։
12:27 • 22.11.21G7-ի ԱԳ նախարարները հաջորդ ամիս կհանդիպեն Մեծ ԲրիտանիայումԴեկտեմբերին Մեծ Բրիտանիայում կանցկացվի G7-ի երկրների («մեծ յոթնյակ») արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունը:
12:06 • 22.11.21Անցած շաբաթ զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել. աշխատանքները վերսկսելու ուղղությամբ Արցախի ԱԻՊԾ-ն բանակցում է շահագրգիռ կառույցների հետԱԻ պետական ծառայության, փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները անմիջապես մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
11:20 • 22.11.21Թուրքը մտել է Հայաստան. մենք ստիպված ենք փողոց փակել, որպեսզի մեր հասարակությունը արթնանա. բողոքի ակցիայի մասնակիցները 44 րոպե փակել էին փողոցները (տեսանյութ)«Այս ակցիան թուրքերի դեմ է, մենք ստիպված ենք փողոց փակել, որպեսզի մեր հասարակությունը արթնանա, թուրքը մտել է Հայաստան»,-նշում էին ակցիայի մասնակցիները և ասում՝ սա ապաքաղաքական ակցիա է։
11:16 • 22.11.21Ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի պահպանման ռեժիմը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆԽաղաղապահ զորակազմի ռուս զինվորականները ծառայության ընթացքում հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էներգասնուցման սարքերով:
11:07 • 22.11.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 272, մահվան՝ 30 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 334 347 է, մահվան դեպքերինը՝ 8713Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է...
10:59 • 22.11.21Հայաստանի մերօրյա իշխանությունները ոչ մի կերպ պատրաստ չեն պետական մասշտաբով հայրենադարձություն կազմակերպելու. ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ ԲագրատունիՀանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Ավետիս Կիտանյանը։
10:54 • 22.11.21Այսօր առավոտից Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներից 18-ը բերման են ենթարկվել ՈստիկանությունԱյսօր առավոտից Երևանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիներից 18-ը բերման են ենթարկվել Ոստիկանություն։
10:39 • 22.11.21Գրանցվել է 325 դեպք, որից 148-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըԱրձանագրվել է թունավորման 10 դեպք:
10:37 • 22.11.21Ներկայացվել են պատերազմի հետևանքով վիրավորված, հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի ընդունած գործատուներին տրամադրվող աջակցության կամ փոխհատուցման եղանակներըՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին...
10:36 • 22.11.21Ֆիջիի ափերի մոտ 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՍեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիջիի մայրաքաղաք Սուվայից (բնակչությունը՝ շուրջ 77,3 հազար մարդ) դեպի հյուսիս - արևմուտք: Օջախն ընկած է եղել 30 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել:
10:32 • 22.11.21Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել. կա ավելի քան 100 անհետ կորածՀորդառատ անձրևները խաթարել են բնականոն կյանքը Ռաջալասիմա և Նելլոր շրջաններում, որտեղ 1316 գյուղ հեղեղվել է ջրով: Ջրհեղեղները Տիրուպատի քաղաքը կտրել են արտաքին աշխարհից, որի հետ փլուզվող կամուրջների պատճառով ընդհատվել է երկաթուղային և ճանապարհային կապը։
10:18 • 22.11.21ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան զոհեր և տասնյակ վիրավորներԱմերիկյան Վիսկոնսին նահանգի Վուկեշա քաղաքում մեքենան մխրճվել է Սուրբծննդյան երթին մասնակցողների բազմության մեջ, ինչի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել, կան զոհեր, հայտնում է usatoday.com-ը։
09:44 • 22.11.21Երևանի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկում շմոլ գազի արտահոսք է եղել. մեկ մարդ մահացել է, երեքը՝ հոսպիտալացվել. ԱԻՆԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
