Իրադարձային
-ից
-ը
21:29 • 17.09.21«ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել պատերազմի հետևանքները». Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչԵվրոպական Միությունը պատրաստ է շարունակել աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ հետպատերազմական հետևանքները հաղթահարելու համար:
21:13 • 17.09.21Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ․ հայտնի է գրանցված պատվաստանյութերի ցանկըԲացառիկ դեպքերում ՀՀ քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելով, սակայն այս պարագայում անհրաժեշտ է նախապես ճամփորդելու թույլտվություն ստանալ ՌԴ-ում Իսպանիայի դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից։
21:09 • 17.09.21ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մուտքի համար պատվաստման ապացույցներ չեն պահանջվիՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճ պատվիրակների մուտքի համար չեն պահանջվի կորոնավիրուսի դեմ պատվաստման ապացույցներ։
21:06 • 17.09.21Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել. այրվել է խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ. Արցախի ԱԻՊԾԱյսօր` ժամը 13։41-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել Ուլուբաբյան 76 հասցեի հարակից տարածքում (Կոբրա բարձունք) բռնկված հրդեհի մասին։
20:49 • 17.09.21«Թալիբանը» կանանց հարցերով նախարարությունը փոխարինել է իսլամական կողմնորոշման նախարարությամբԿանանց հարցերով նախարարության աշխատակիցներն մեկն ավելի վաղ տեղեկացրել էր, որ թալիբները թույլ չէին տալիս աշխատանքի դուրս գալ գերատեսչության աշխատակցուհիներին և միայն տղամարդկանց էին թույլ տալիս մտնել նախարարություն:
20:28 • 17.09.21Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմաններըՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր
20:14 • 17.09.21Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտի պահվածքով կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել վրան փակցված Արցախի դրոշը, գոռգոռոցներով իջեցրել երեխաներին. Գորիսի փոխքաղաքապետԼկտի պահվածքով կանգնեցրել են, երեխաներին իջեցրել գոռգոռոցներով, մեքենան ստուգել։ Այդ ժամանակ ռուս խաղապահները եկել են, նստեցրել են երեխաներին և ուղեկցել»,-ասաց նա և նշեց, որ երեխաները վախեցել էին։
19:54 • 17.09.21Երկրորդ օրն անընդմեջ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս. Արցախի ԱԻՊԾԱրդեն 2-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
19:48 • 17.09.21Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. Արցախի ԱԱԾԻնչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակիցը լինել Արցախի Հանրապետությունում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։
19:45 • 17.09.21Ուկրաինայում հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցելԴոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում սեպտեմբերի 17-ին հայկական խաչքարի օծման արարողություն է տեղի ունեցել։
19:23 • 17.09.21Ավստրալիայի հետ սուզանավերի մասին գործարքի խզումից հետո Ֆրանսիայում ՆԱՏՕ-ից դուրս գալու ցանկություն են հայտնելՖրանսիայի և ԱՄՆ-ի միջև աննախադեպ դիվանագիտական ճգնաժամ է ի հայտ եկել, երբ Ավստրալիան խզել է սուզանավերի կառուցման մասին Փարիզի հետ կնքած խոշոր պայմանագիրը և նախընտրել ամերիկյան ատոմային սուզանավեր ձեռք բերել:
18:44 • 17.09.21Զորավարժությունների ընթացքում հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններ։
18:34 • 17.09.21ԲՏԱ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին, քննարկվել են ոլորտային համագործակցության ընդլայնման հեռանկարներըԿողմերն անդրադարձել են նաև երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես կրթական, նորարական, ներդրումային, շուկայի զարգացմանը միտված ծրագրերին:
18:32 • 17.09.21Ավստրալիայում կարող են ամերիկյան նոր ռազմակայաններ հայտնվել. պաշտպանության նախարարԱՄՆ-ն կուժեղացնի իր ռազմական ներկայությունը Ավստրալիայում, քննարկվում Է մայրցամաքի հարավում մշտական հիման վրա ամերիկյան ռազմակայանների տեղակայումը:
18:25 • 17.09.21Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագմամբ 90 անշարժ, 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ, ընդհանուր ավելի քան 21 մլրդ դրամ գումար. ԴատախազությունՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ից հետո մեկ տարվա ընթացքում այս ոլորտում ՀՀ դատախազության գործունեության արդյունքները:
