Իրադարձային
-ից
-ը
12:34 • 30.07.21Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, որի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարիՈւկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են:
12:24 • 30.07.21ԱՄՆ առաջին տիկինը ծովափին վնասել է ոտնաթաթը և հիվանդանոց տեղափոխվելԻնչպես մանրամասնում է պարբերականը, ծովափին զբոսնելիս ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ձախ ոտնաթաթի մեջ «օտար մարմին է մտել»։ Հայտնի է, որ օտար մարմինը նրա ոտնաթաթից հեռացնելու համար անհրաժեշտ է փոքր վիրահատական միջամտություն, ինչի համար վերջինս տեղափոխվել է Ուոլթեր Ռիդի անվան հիվանդանոց։
12:19 • 30.07.21Պուտինի աշխատանքի հավանության մակարդակը 3-րդ շաբաթն անընդմեջ նվազում է. սոցհարցումԻնչպես հաղորդում է Свободная Пресса-ն, սոցիոլոգների տվյալների համաձայն` սոցհարցման վերջին տվյալները փաստում են, որ հուլիսի 25-ի դրությամբ հարցվածների 57%-ը գտնում է, որ նախագահն իր պաշտոնում լավ է աշխատում: Մինչդեռ հակառակ տեսակետն ունի հարցվածների 27%-ը:
12:03 • 30.07.21Բայդենը կոչ է արել նահանգներին նոր պատվաստվող ամերիկացիներին 100-ական դոլար տրամադրել՝ պատվաստվելը խրախուսելու համար«Մարդիկ, որոնք չպետք է մահանան, մահանում են և մահանալու են», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։
11:59 • 30.07.21Իրանում և Վրաստանում երկրաշարժեր են տեղի ունեցելԻրանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գրանցվել է Բուշեր քաղաքից 79 կմ դեպի հյուսիս, օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Վրաստանի Սեյսմոլոգիական մշտադիտարկման ազգային կենտրոնը հաղորդում է երկրում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին:
11:54 • 30.07.21Ուկրաինան, որպես օգնություն, հրշեջ ինքնաթիռներ է ուղարկել Թուրքիա՝ անտառային հրդեհները մարելու համարԹուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությունը տեղեկացրել է, որ թուրք հրշեջները տեղայնացրել են անտառային հրդեհների 63 օջախներից 42-ը:
11:15 • 30.07.21Ադրբեջանի սահմանային սադրանքներն ունեն կոնկրետ նպատակ՝ ուժեղացնել ճնշումը ՀՀ-ի վրա և փորձել կորզել զիջումներ, փորձում են հնարավորինս շատ բան ստանալ․ Ռ․ Սաֆրաստյան (տեսանյութ)«Եթե այս անգամ էլ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել այն հիմնական գործառույթները, որոնց համար ստեղծվել է, շատ լուրջ հարցականի տակ կդնի այդ կազմակերպության ապագան»,-ասաց նա։
11:13 • 30.07.21Թուրքիայում անտառային հրդեհների համար մեղադրում են ՔԱԿ-ի զինյալներին (լուսանկարներ)Թուրքիայում սկսված անտառային հրդեհների համար մեղադրում են երկրում ահաբեկչական ճանաչված Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկներին, նրանցից ոմանք ձերբակալվել են Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում:
11:08 • 30.07.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264, մահվան՝ 6 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 229 867 է, մահվան դեպքերինը՝ 5729Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 867-ի:
11:00 • 30.07.21«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերի մասին լուրերը լուրջ անհանգստություն են առաջացնում». ԵԱՀԿ գործող նախագահԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
10:40 • 30.07.21«Եղբայրական Ադրբեջանի աջակցությունը մեզ ուժ է տալիս». ՉավուշօղլուՆախարարը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին` Թուրքիայի արևելքում բռնկված հրդեհների կապակցությամբ ցավակցությունների և աջակցության խոսքերի համար:
10:28 • 30.07.21ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «Aerostar» տիպի ԱԹՍ․ ՊՆ լուսանկարներ է հրապարակելԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29ին, ժամը 23։00ից սկսած, հայադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախ
10:16 • 30.07.21«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»․ Տիխանովսկայան հայտարարել Է, որ Բայդենի հետ հանդիպմանը չի քննարկել Պուտինին«Մենք կենտրոնացել ենք Բելառուսի վրա»,- պատասխանելով համապատասխան հարցին՝ CNN-ի եթերում ասել է Տիխանովսկայան։ Հարցին, թե արդյոք հանդիպումը «ազդանշան էր Պուտինին», նա պատասխանել է՝ դա ազդանշան էր Բելառուսի իշխանություններին և ժողովրդին:
10:05 • 30.07.21Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ ամսում ավելացել են 5 անգամԹուրքիայում կորոնավիրուսով վարակման օրական ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 16-ին` 63 082 դեպք, որից հետո այն սկսել է աստիճանաբար նվազել:

