Իրադարձային
-ից
-ը
12:25 • 22.06.21Բաքուն քննարկումներ է անցկացնում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության` Ակնա, Վարանդա և Շուշի կատարելիք այցի վերաբերյալՀաղորդվում է, որ վերջերս, մասնավորապես, քննարկումներ են տեղի ունեցել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության`Աղդամի (Ակնա) և Ֆիզուլիի (Վարանդա) շրջաններ, ինչպես նաև Շուշի այցի վերաբերյալ:
12:18 • 22.06.21Վրաստանում չեղարկել են կորոնավիրուսով պայմանավորված պարետային ժամն ու փողոցում դիմակ դնելը«Բաց տարածքներում դիմակ դնելն այլևս պարտադիր չի լինի, այլ միայն տրանսպորտում և փակ տարածքներում։ Հուլիսի 1-ից կվերացվի նաև գիշերային շարժի սահմանափակումը», - ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Ղարիբաշվիլին։
12:12 • 22.06.21ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում. «Վեոլիա Ջուր»Վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել․․․
12:03 • 22.06.21ԱՄՆ պետքարտուղարության շենքից առաջին անգամ դրոշ կկախվի` հաջակցություն ԼԳԲՏ համայնքիԱՄՆ իշխանությունները հունիսի վերջին առաջին անգամ դրոշ կկախեն Վաշինգտոնում Պետքարտուղարության շենքի վրա` հաջակցություն սեռական փոքրամասնությունների:
11:55 • 22.06.2115 հայ ռազմագերիների վերադարձը հնարավոր չէր լինի առանց ՌԴ-ի միջամտության. Կոպիրկին (տեսանյութ)«Ինչպես գիտեք՝ կան տեղակայված ռուս սահմանապահներ Սյունիքում հայ- ադրբեջանական խնդրահարույց վայրերում, իսկ ինչ վերաբերում է հետագա գործողություններին, Գեղարքունիքի մասով եկեք սպասենք»,- նշեց նա:
11:42 • 22.06.21«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները». Հայաստանում ԵՄ խոսնակի հայտարարությունըԵվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին միավորել ջանքերը և համատեղ աշխատել՝ արդյունավետ կերպով հաղթահարելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Այս մասին ասված է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵՄ խոսնակի անունից տարածված հայտարարությունում:
11:29 • 22.06.21Ադրբեջանական ռազմածովային ուժերն ուսումնավարժանքներ են սկսել Կասպից ծովումՈւսումնավարժանքի ժամանակ կիրականացվեն նաև Կասպից ծովի ադրբեջանական հատված ներխուժած պայմանական հակառակորդի ոչնչացմանն ուղղված առաջադրանքներ: Զորավարժությունները կավարտվեն հունիսի 23-ին:
11:19 • 22.06.21«Ավելի դառը հիասթափություն կառաջանա». Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացում է արել ԱՄՆ-ինՀիասթափությունից խուսափելու համար ԱՄՆն պետք է զգուշորեն վերաբերվի Փհենյանից եկող ազդանշաններին, հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը` Կիմ Յո Չժոնը, որը զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կու
11:19 • 22.06.21ԱՀԿ-ն հայտարարել է Հրվ․ Աֆրիկայում COVID-19-ի դեմ պատվաստանյութ արտադրելու նպատակով կենտրոն բացելու մասին«Տեխնոլոգիաների փոխանցման հանգույցը» կարող է աֆրիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռել առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ 9-ից 12 ամսվա ընթացքում պատվաստանյութ արտադրել։
11:11 • 22.06.21Վերցնե՞լ, թե չվերցնել մանդատները. դաշինքում այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունենք, բայց ստացել ենք պայքարը շարունակելու շատ լուրջ նոր հնարավորություն. Ռ. Քոչարյան (տեսանյութ)Այն մանդատը, որը ստացել է այս իշխանությունը, համոզված եմ, որ վստահության մանդատ չէ, մեր բոլոր հանդիպումները եղել են և ավելի մարդաշատ, քան իշխանության ներկայացուցիչների․․․
11:10 • 22.06.21Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 77, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224 330 է, մահվան դեպքերինը՝ 5598Մեկ օրում առողջացածների թիվը 70 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 182, փաստացի բուժվողներինը՝ 2550 (մեկ օրում նվազել է 3-ով): Մեկ օրում արվել է 3778թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 156 409 թեստ:
11:03 • 22.06.21Հուսով ենք՝ ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանը. ԶախարովաՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին` հույս հայտնելով, որ դրանց արդյունքները կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
10:57 • 22.06.21Հաշվի առնելով Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով. Արայիկ ՀարությունյանՑավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար:
10:53 • 22.06.21Չինացիները հայտնվել են հունական «ոսկե վիզայի» համար դիմողների առաջին հորիզոնականում«Ոսկե վիզա» ստանալու համար Եվրոպական միության անդամ չհանդիսացող պետության քաղաքացին պետք է նվազագույնը 250 հազար եվրոյի ներդրում անի Հունաստանի անշարժ գույքի ոլորտում կամ ավելի շատ՝ այլ ակտիվներում։
10:52 • 22.06.21Գեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու. բանակցություններ են ընթանում, մյուս կողմը ևս պետք է համաձայնի. Արտակ ԴավթյանԳեղարքունիքի մարզում ռուս խաղաղապահներ են տեղակայվելու: Գործընթացներն ընթանում են, երբ վերջանական որոշում լինի, տեղյակ կպահենք: Վերջնական որոշումը միայն մեր կողմի․․․
