Իրադարձային
-ից
-ը
13:59 • 07.07.21«Պուտին-Փաշինյան հանդիպումը կկայանա օրվա երկրորդ կեսին». Պեսկով«Սա առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում (իր կուսակցության) վստահ և համոզիչ հաղթանակից հետո», - ասել է Պեսկովը:
13:47 • 07.07.21«Հայաստանն ու ՌԴ-ն քննարկում են Սյունիքի մարզում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը». ԿոպիրկինԻնչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` Արմավիր քաղաքում գտնվող Ռուսական կենտրոնի բացման ժամանակ:
13:25 • 07.07.21Իմ գործոնը 10 %-ից ավելի չի եղել, քանի որ ինքը թիմի կայացած անդամներից է, բոլորը իրեն ճանաչում են․ Հովիկ Աղազարյանը՝ որդու` փոխթաղապետ նշանակվելու մասին«Նա 30 տարեկան է, աշխատել է թաղապետարանի իրավաբանական բաժնում։ Ժամանակի ընթացքում պետք է նայեք, ես երեք տղա ունեմ, նրանք չպե՞տք է աշխատեն»,-ասաց նա:
13:19 • 07.07.21Կամչատկայում Ան-26 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 19 դիԿամչատկայում Ան 26 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են 19 զոհվածների մարմիններ, հայտնում են արտակարգ իրավիճակների ծառայությունները
12:51 • 07.07.21Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից ցուցմունք կորզեն իմ դեմ․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)Առուշ Առուշանյանը նշեց, որ ինքը իրեն երբեք թույլ չի տվել ուղղորդել աշխատողներին, որ գնան, իրեն ընտրեն։
12:40 • 07.07.21Ռապունցելի համախտանիշ. բժիշկները 5-ամյա հնդկուհու որովայնից 1,5 կգ քաշով մազագունդ են հեռացրել (լուսանկարներ)Հնդկաստանում բժիշկները հնգամյա աղջկա որովայնի խոռոչից հեռացրել են ահռելի մազագունդ, գրում է mirrorcoukը` մանրամասնելով, եր երեխան անընդհատ մազ է կուլ տվել Բժշկության մեջ այս երևույթը հայտնի է որպես Ռապունցելի հա
12:40 • 07.07.21Այսօրվա իշխանությունը տեռորիստական խմբավորում է և պատանդ է վերցրել մի քանի միլիոնանոց հայությանը, անում է այն, ինչ անում է. Դավիթ Սահակյանց (տեսանյութ)Փաշինյանն ինքն իր համար արդեն հանձնել է Արցախը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց հայ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
12:28 • 07.07.21Գետափի 35-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել իր հորը սպանողին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 43-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
12:23 • 07.07.21«Մեր նահատակների շնորհիվ այսօր շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունը». Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչությունԵրկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին, տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց գործը՝ յուրաքանչյուր հատվածում թշնամու դեմ կռվելով մինչև վերջին փամփուշտը:
12:22 • 07.07.21Իսրայելի սպանված նախկին վարչապետի Rolex ժամացույցն աճուրդում վաճառվել է 94 000 դոլարովԽոսքը շվեյցարական Rolex բրենդի սև ժամատախտակով արծաթյա ժամացույցի մասին է, որը պատկանել է նախկին քաղաքական գործչին: Հայտնի է, որ աքսեսուարը ներկայացվել է Հերցլիահ քաղաքում Tiroche աճուրդի տանը:
12:11 • 07.07.2134-ամյա տղամարդը շփումներ է ծավալել 30-ից ավելի քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատակից․ բացահայտվել են խարդախության և փողերի լվացման մի շարք դեպքեր․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում․․․
12:01 • 07.07.21Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում վաղը 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի․․․
11:52 • 07.07.21Ամստերդամի կենտրոնում հայտնի լրագրողի վրա են կրակել, մի փամփուշտը դիպել է նրա գլխին (լուսանկար)Քրեական կարտելներից մեկի առաջնորդի ձերբակալությունից հետո նա երկար ժամանակ գտնվել է ոստիկանության պաշտպանության տակ:
11:51 • 07.07.21Գրիմ, մորուք ու կեղծամ. Իսրայելի նախկին նախագահին պաշտոնավարման ժամանակ թույլ է տրվել կերպարանափոխված շրջել երկրովԱղբյուրը մանրամասնում է, որ Ռիվլինը ճանապարհորդել է առանց ավտոշարասյունի: Նրան ուղեկցել են միայն Անվտանգության ընդհանուր ծառայության օպերատիվ կառավարման մի քանի աշխատակից:
11:46 • 07.07.21Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ 16-ամյա տղան իր երկու ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել․ Shamshyan.com16-ամյա Նարեկ Խ-ն Արտենի գյուղի վարչական տարածքում բերքահավաք կատարելիս իր 2 ընկերներից Արտենի գյուղի վարչական տարածքով անցնող «Մայր առու» ջրատարի միջից դուրս հանելու ժամանակ խորասուզվել է․․․
