Իրադարձային
-ից
-ը
15:16 • 07.07.21Արտենի գյուղում գտնվող ջրատարի մեջ ընկած ընկերներին դուրս հանելու ժամանակ Արմավիրի 16-ամյա բնակիչը խեղդվել է. ՔԿԿատարվել է դեպքի վայրի զննություն՝ դիակի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ: Ջրատարից որպես նմուշ տարայով վերցվել է ջուր:
15:05 • 07.07.21Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «BMW» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներԴեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
14:59 • 07.07.21Անհայտ անձինք հարձակվել և սպանել են Հայիթիի նախագահին. առաջին տիկինը վնասվածքներ է ստացելԱնհայտ անձը գնդակահարել և սպանել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը, հայտնում է Daily Mail-ը:
14:57 • 07.07.21Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանինՀանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
14:56 • 07.07.21Աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատվելու դեպքում կենսաթոշակառուները բախվում են աշխատանքային կենսաթոշակն ավելի վաղ ժամկետից վերահաշվարկելու և չստացված կենսաթոշակը ստանալու խնդրին. ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ այստեղ ևս պետք է հաշվի առնել, որ կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է ըստ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի:
14:54 • 07.07.21Րաֆֆի Ասլանյանը փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել է Քարահունջի վարչական ղեկավարի շահերի պաշտպանությունիցՓաստբան Րաֆֆի Ասլանյանը փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի շահերի պաշտպանությունից:
14:51 • 07.07.21Վրացական դոմեյնով կայքը, համագործակցելով media.am-ի հետ, սկսել է պայքարել, իրենց հավաստիացմամբ ապատեղեկատվության, բայց ընտրողաբար թիրախավորված ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերի դեմ․ ՀԺՄ և ԶԼՄ-ներՀայաստանի ժուռնալիստների միությունը դեմ է կեղծ, բազմակողմանիորեն չստուգված լուրերի և ապատեղեկատվության տարածմանը, միևնույն ժամանակ՝ չի հանդուրժելու մանիպուլյատիվ գործունեությունը
14:47 • 07.07.21«Նարնջագույն գործակալը, Բրազիլիայի այն տղան և Պուտինը». Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահ Թրամփին, Բոլսոնարուին և Պուտինին «գանգստեր» է անվանել«Այս աշխարհը ղեկավարում են գանգստերները: Նարնջագույն գործակալը, Բրազիլիայի այն տղան և Պուտինը գանգստերներ են: Նրանք չունեն բարոյականություն: Այսպիսի աշխարհում ենք մենք ապրում և պետք է խոսենք նման գանգստերների դեմ»,-ասել է նա:
14:46 • 07.07.21Այս պահին վիճակը կայուն է, նոր միջադեպեր չկան․ ռուս զինվորականների մի մասն արդեն Գեղարքունիքում է, ֆիքսում են որոշակի վայրեր, որտեղ պետք է սահմանային հերթապահություն իրականացնեն․ Գնել ՍանոսյանՄայիսի 12-13-ից սկսված՝ իրավիճակի մեծ մասը ձեզ ծանոթ է, մեծ առումով փոփոխություններ չկան՝ բացառությամբ նրա, որ պարբերաբար որոշակի միջադեպեր են գրանցվում։
14:43 • 07.07.21Գառնու բնակիչն իր կողմից վարվող «NISSAN sunny 1.5» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մրգաշատ գյուղի 26-ամյա բնակչուհուն. վերջինս մահացել է. ՔԿ (տեսանյութ)Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
14:41 • 07.07.2144-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի, 83-ը համարվում է անհետ կորած․ Արցախի ՄԻՊՎիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։
14:39 • 07.07.21Դասալիք պաշտոնյաները պետք է ազատվեն աշխատանքից. Արայիկ ՀարությունյանՀարությունյանը հանձնարարել է, որ 44–օրյա պատերազմի զորահավաքին չմասնակցած ու մարտական գործողություններից խուսափած քաղաքացիները չօգտվեն պետական աջակցության ծրագրերից։
14:28 • 07.07.21Հորս գործոնը ընդհանրապես ոչ մի առնչություն չի ունեցել․ Հովիկ Աղազարյանի որդին՝ փոխթաղապետ նշանակվելու վերաբերյալ ստացած առաջարկի մասինՆա նշեց, որ նախկինում էլ որոշակի աշխատանքների հետ կապված առաջարկներ եղել են և եթե գտել է, որ պատրաստ չէ այդ տեղի համար, հրաժարվել է։
14:20 • 07.07.21ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների հետԱյսօր Սիմոն Վրացյան կենտրոնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ:
14:09 • 07.07.21Կոպիրկինը վստահեցրել է՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի հիմնական առաջնահերթություններից էԱդրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը Ռուսաստանի ղեկավարության և ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հիմնական առաջնահերթություններից է Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝
