Իրադարձային
-ից
-ը
10:28 • 27.06.21«Ո՛չ, մենք չենք պարտվել»․ Թրամփն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները «դարի հանցագործություն» է անվանել«Իմ կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ նոյեմբերին, դարի հանցագործություն էր։ Մենք չենք պարտվել ընտրություններում, ո՛չ, մենք չենք պարտվել»,- Սպիտակ տնից հեռանալուց ի վեր առաջին հանրահավաքում հայտարարել է նա՝ նոյեմբերին կայացած ընտրությունները որակելով «իսկական խայտառակություն»։
10:07 • 27.06.21Արմավիր քաղաքի աղբավայրի 2 հա տարածքում աղբ է այրվումՊարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
10:06 • 27.06.21ՀՀ-ում ուժին քամու հետևանքով ծառեր են շրջվելԴեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
03:55 • 27.06.21ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, 156 մարդու ճակատագիրն անհայտ էԱկնկալվում է, որ փրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից այլ մարդկանց էլ կհայտնաբերեն
03:40 • 27.06.21Գերմանական «Volkswagen»-ը մինչև 2035 թ. մտադիր է դադարեցնել ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների արտադրությունը ԵվրոպայումԸնկերությունը մտադիր է համապատասխանաբար մեծացնել էլեկտրամոբիլների արտադրության ծավալները
03:15 • 27.06.21Կոլումբիայում կորոնավիրուսից մահացության օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել համավարակի ողջ ընթացքում2020 թ. սեպտեմբերից Կոլումբիայում գործող է ընտրողական մեկուսացման ռեժիմը
02:05 • 27.06.21Հորդառատ անձրևից Մինսկի մի քանի թաղամաս հեղեղվել էԱվելի վաղ օդերևութաբաններն ամպրոպի և հորդառատ անձրևի հավանականության պատճառով վտանգավորության նարնջագույն աստիճան էին հայտարարել
01:32 • 27.06.21Ռամզան Կադիրովը կրկին կառաջադրվի Չեչնիայի նախագահի պաշտոնումՉեչնիայի գործող ղեկավարն ասել է, որ չէր ուզում մասնակցել ընտրություններին, բայց որոշիչ է եղել Վլադիմիր Պուտինի ուղերձը
00:46 • 27.06.21Պայթյուն՝ Արմավիրի մարզում. Վաղարշապատի տներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել, ևս մեկ անձ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն. Shamshyan.comՈստիկանները նշված փողոցի 33 տանը՝ հյուրասենյակում՝ հատակի վրա, հայտնաբերել են տղամարդու դի
00:29 • 27.06.21Ադրբեջանի կողմից բանակին ուղղվող միջոցները նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարվող բանակցություններում հանդես գալ ուժեղ դիրքերից. Տիգրան Աբրահամյան«Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական օրակարգում, որի հավանականությունն առաջիկա տարիներին, տարբեր իրավիճակներով պայմանավորված, աճի ռիսկեր է պարունակում»
23:45 • 26.06.21Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել՝ գործընկերուհու հետ համբույրը պատկերող լուսանկարի տարածումից հետոՄեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հրաժարական է ներկայացրել պաշտոնից՝ իր օգնականին համբուրելով սոցիալական հեռավորության կանոնը խախտելու մասին լուրի տարածումից հետո:
22:53 • 26.06.2172 աստիճան՝ ըստ Ցելսիուսի. Աթենքում գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանըԱթենքում ուրբաթ գրանցվել է մակերևույթի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 72 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի, իսկ ճանապարհների մակերևույթի ջերմաստիճանը հասել է 47 աստիճանի:
22:50 • 26.06.21Էրդողանը տվել է «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնարկ է տվել «Ստամբուլ» ջրանցքի շինարարությանը, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ՝ միավորելով Սև և Մարմարա ծովերը:
22:24 • 26.06.21Նորքի 4-րդ զանգվածի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էՎթարավերականգնման աշխատանքները կմեկնարկեն վաղը՝ հունիսի 27-ին։
21:12 • 26.06.21Ադրբեջանական իշխանությունների կազմակերպված դատավարություններն արհեստական են, շղարշ՝ աշխարհի համար, որ ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում» և հասցնեն ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ. ՄԻՊԲոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի
