Իրադարձային
-ից
-ը
10:24 • 28.06.21ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով սիրիա–իրաքյան սահմանին երեխա է զոհվել, 3 բնակիչ վիրավորվել է. SANAԱվիահարվածները հասցվել են տեղական ժամանակով գիշերը ժամը 1-ի սահմաններում՝ սիրիա-իրաքյան սահմանի մոտակայքում՝ գյուղական տեղանքում։ Զոհից և վիրավորներից բացի՝ հաղորդվել է նաև նյութական վնասի մասին։
10:11 • 28.06.21Գլխավոր խնդիրը անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունն է․ Տիգրան Աբրահամյանը՝ Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում ադրբեջանցիների գործողությունների մասինՀարցը նույնիսկ միայն մեր զինծառայողների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ ամբողջական առումով համակարգի ու դրա տարբեր բաղադրիչների կենսունակության, արդյունավետության մասին։
10:01 • 28.06.21Կերակրող մայրերը պետք է խուսափեն «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումից. ՏԱՍՍՀղիության ընթացքում պատվաստանյութն արժե օգտագործել, ըստ դեղամիջոցի կիրառման հրահանգների, միայն այն դեպքում, երբ մոր համար ակնկալվող օգուտը գերակշռում է չծնված երեխայի համար հնարավոր ռիսկը:
09:50 • 28.06.21Ֆլորիդայում փլուզված 12-հարկանի շենքի փլատակների տակ գտնվողների որոնումները շարունակվում են, դեռևս 150 մարդ անհայտ կորած է համարվում (լուսանկարներ, տեսանյութ)Շենքը բաղկացած է եղել 136 բնակարանից, որոնցից 55-ը փլվել են։ Այն կանգուն է 1980 թվականից և կառուցվել է չորացված ջրային տարածքի վրա, ինչը, մասնագետների կարծիքով, մտահոգիչ է։ Սակայն...
09:36 • 28.06.21Ադրբեջանցի զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքում հրազենով սպառնացել են Սյունիքի Տեղ գյուղի բնակիչներին, պահանջել, որ այդ տարածքներ այլևս չգնան․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնումԱկնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
09:18 • 28.06.21Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն այժմ «ստորացնում» են ԱՄՆ-ն, ինչը չկար իմ օրոք. Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին մեծ հանրահավաքն է կազմակերպել (լուսանկարներ)Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին մեծ հանրահավաքն է կազմակերպել: Շաբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքին մասնակցել են հազարավոր մարդիկ:
22:15 • 27.06.21Հյուսիսկորեացիներն անհանգստանում են «հյուծված» Կիմ Չեն Ընի համար. պետական լրատվամիջոցՀյուսիսային Կորեայում բոլորն անհանգստանում են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քաշի ակնհայտ կորստի պատճառով:
21:44 • 27.06.21Դոնբասում ուկրաինացի զինվոր է վիրավորվելԱվտոմատ նռնականետից կրակ է բացվել Դոնեցկի Ստարոգնատովկա գյուղի մոտակայքում, ինչի հետևանքով Ուկրաինայի զինված ուժերի զինվորը բեկորային վնասվածք է ստացել:
21:15 • 27.06.21Ողջ կյանքը նպաստով ապրած եգիպտոսցին 1,5 մլն դոլար ժառանգություն է թողել ընտանիքինԵգիպտոսի Սոհագ նահանգի բնակիչը, որն ամբողջ կյանքի ընթացքում նպաստ է ստացել և բողոքել է գումար չունենալուց, մոտ 1,5 մլն դոլար ժառանգություն է թողել ընտանիքին:
21:14 • 27.06.21Ադրբեջանցիները Տեղ գյուղի բնակիչներին արգելել են հավաքել խոտը. զինվորականների ու կամավորների հսկողությամբ կազմակերպվել է բերքի տեղափոխումըՏեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։
19:27 • 27.06.21Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն այցելել են Աղդամ (Ակնա)Թուրքիայի մշակույթի փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանի գլխավորած պատվիրակություն ը և ռուս կինոգործիչների խումբն այցելել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամ (Ակնա) քաղաք:
18:44 • 27.06.21Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվելՄոսկվայում օդի ջերմաստիճանը 1,6 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ հասնելով 33,6 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:
17:00 • 27.06.21Ադրբեջանական օդուժը մասնակցել է Թուրքիայում անցկացվող «Անատոլիական արծիվ 2021» զորավարժություններինԹուրքական Քոնյա քաղաքում շարունակում են «Անատոլիական արծիվ 2021» միջազգային թռիչքամարտավարական զորավարժությունները, որոնց մասնակցում են ադրբեջանական օդուժի զինվորները:
16:33 • 27.06.21Լոռու մարզում բախվել են Ford Focus-ը, KIA Sorento-ն ու Opel Zafira-ն. կա 5 վիրավոր.shamshyan.comԵրեկ՝ հունիսի 26ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում Ժամը 1830ի սահմաններում ՎանաձորԱլավերդի ավտոճանապարհի 8րդ կմ հատվածում բախվել են Եղեգնուտ գյուղի բնակիչ, 42ամյա Կարեն Մանուկյանի վարած Opel Zaf
15:57 • 27.06.21Հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտան իրավիճակ. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն՝ նորմայից բարձրՊայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 27ին ու 28ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց
