Իրադարձային
-ից
-ը
16:55 • 20.05.21Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները. ՊՆՏեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։
16:43 • 20.05.21«ՌԴ-ն, Բաքվի և Երևանի համապատասխան խնդրանքի դեպքում, պատրաստ կլինի խորհրդատվական աջակցություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում». ՌԴ փոխարտգործնախարարԱյս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի համաժողովի շրջանակում, գրում է ՏԱՍՍ-ը:
16:38 • 20.05.21Գեղարքունիքի Կութ համայնքի դիրքերի ուղղությամբ եղել են կրակոցներ, հայկական կողմի պատասխանից հետո ադրբեջանցի հրամանատարը խնդրել է դադարեցնել կրակը և ներողություն խնդրել. ՊՆ«Պաշտոնական հայտարարությունը կտարածվի ավելի ուշ»,- ասացին ՊՆ-ից:
16:35 • 20.05.21TikTok-ի սեփականատեր ByteDance-ի համահիմնադիրը կլքի տնօրենի պաշտոնը, քանի որ «մարդկանց ղեկավարելն իրեն չի հետաքրքրում»TikTok հավելվածի սեփականատեր հանդիսացող չինական ByteDance ընկերության համահիմնադիր Ժանգ Յիմինգը հայտարարել է գլխավոր տնօրենի պաշտոնը լքելու մասին: Այդ մասին ասվում է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
16:13 • 20.05.21Մերկելը պատմել է Բայդենի` Գերմանիային ընդառաջ արած քայլի մասին«Իհարկե, նախագահ Բայդենը մեզ ընդառաջ քայլ է արել «Հյուսիսային հոսք»-ի շուրջ տարաձայնության հարցում, որտեղ մեր հայացքները չեն համընկնում․ մենք կշարունակենք Ռուսաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ ընդհանուր դիրքորոշումների մասին երկխոսությունը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
16:06 • 20.05.21«Մենք բոլորս հայեր ենք». ԵԽ պատգամավորը լիագումար նիստում կոչ է արել ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներինԵվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին և ստիպել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին:
16:01 • 20.05.21«ԼՂ հայ բնակչության անվտանգությունը պետք է երաշխավորվի». ԵԽ պատգամավորը խոսել է Արցախի կարգավիճակի մասինԱրցախի վերջնական կարգավիճակը չի կարող պարտադրվել ուժով կամ զենքով, պետք է լինի քաղաքական լուծում, որը հաշվի կառնի այնտեղ ապրող բնակչության ժողովրդավարական կամքը:
15:59 • 20.05.21Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըԲարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
15:51 • 20.05.21«Նշանակություն չունի` քանի ռազմագերի է մնացել. մարդկային կյանքը սուրբ է». Եվրախորհրդարանի պատգամավորը ԵԽ նիստին անդրադարձել է ռազմագերիների հարցինԵվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Աուստեվիչիուսը ԵԽ նիստի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և ռազմագերիների հարցին:
15:33 • 20.05.21«Դու նման փաստաթուղթ ստորագրելու օրինական իրավունք չունես. դու ժամանակավոր պաշտոնակատար ես, ոչ թե վարչապետ». Մ. Մինասյանը` Փաշինյանի կողմից ստորագրվելիք փաստաթղթի մասին«Անասո՛ւն, այսօր դու երկու պարտավորություն ունես. ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս շպրտել և դադարել առևտրի առարկա դարձնել այն հողը, որի վրա մենք կառուցելու ենք մեր ապագան: #antinikol»,-գրել է նախկին դեսպանը:
14:52 • 20.05.21«Գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն». ԵԺԿ փոխնախագահ«Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք կիրառելուց և լիարժեքորեն կյանքի կոչի եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների, գերիների ու այլ ձերբակալված անձանց փոխանակում»,- հայտարարել է Կովատչևը:
14:37 • 20.05.21ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար․ Աննա ՆաղդալյանՀայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ …
14:28 • 20.05.21«Ռազմագերիները պետք է ազատ արձակվեն՝ առանց ձգձգման». ԵԽ պատգամավորը՝ ռազմագերիների հարցով քննարկմանըՀայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելլամին ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:
14:25 • 20.05.21ԱՄՆ-ն 240 մլն դոլար կծախսի 20 երկրում ռազմական օբյեկտների շինարարության վրա. RTԱՄՆ-ն նախատեսում է 240 միլիոն դոլար ծախսել աշխարհի 20 երկրներում, մասնավորապես Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, այդ թվում՝ Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում և Թուրքմենստանում, ռազմական օբյեկտների շինարարության վրա, գրում է RT-ն:
14:23 • 20.05.21Ինդոնեզիայում 7-մետրանոց պիթոնին կասկածել են մարդակերության համար և բացել նրա որովայնը (լուսանկար, տեսանյութ)Ագուս անունով տեղացի բնակիչներից մեկը պատմել է, որ իր կրտսեր եղբայրը նկատել է պիթոնին, երբ նրանք անտառ են մտել ծառախեժ հավաքելու համար: Դատելով սողունի ուռած փորից՝ օձը նախկինում մեծ բան է կուլ տվել:
