Իրադարձային
-ից
-ը
19:35 • 20.05.21Փաշինյանը պետք է հրաժարվի ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է ուժ գտնի իր մեջ՝ ցույց տալու, որ մի փոքր արժանապատվություն ունի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք ունենք գլխավոր մարտահրավեր, այդ մարտահրավերն է ստահակին օր առաջ զրկել բոլոր հնարավորություններից, որպեսզի փրկվենք
19:25 • 20.05.21Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման շուրջ. ԱլիևԱլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսելու աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի և սահմանազատման շուրջ: Այս մասին նա խոսել է «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում:
19:22 • 20.05.21Պաշտպանության փոխնախարարն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի զեկուցողինՈղջունելով հյուրին, Արման Սարգսյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ-ի հետ ՀՀ համագործակցությունը, կարևորել Եվրոպայի առանցքային կառույցներից մեկի հետ գործակցության շարունակական զարգացումը:
19:16 • 20.05.21TotoGaming-ը ստանձնել է հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մարզական գործունեության հովանավորությունը (տեսանյութ)TotoGaming-ը ձգտում է միշտ լինել հայրենական սպորտի կողքին։
19:13 • 20.05.21Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացը սկսվել է. Ալիև«Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, այն նոր հնարավորություններ կընձեռի տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ադրբեջանը բաց է համագործակցության և համատեղ ապագայի համար: Մենք հարևաններ ենք և պետք է սովորենք կրկին ինչպես ապրել կողք-կողքի»,- հայտարարել է Ալիևը:
19:12 • 20.05.21IQOS․ օգնու՞մ է ծխելը թողնել՝ ՈՉ․ առասպելներ և իրականությունIQOS-ը միայն այն ծխողների համար է, ովքեր չեն պատրաստվում հրաժարվել նիկոտինից, պարզապես ցանկանում են նիկոտին սպառել ավելի քիչ վնասակար եղանակով։
18:55 • 20.05.21Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա` Սև լճի աջ կողմից էլի խախտել են մեր պետական սահմանը, բայց մենք ուզում ենք խաղաղ ճանապարհով հարցը լուծել. Սյունիքի մարզպետՊետական սահմանը պետք է հստակ գծվի, թե չէ ամեն օր այսպես պետք է լինի, մի օր էլ ափերից դուրս ենք գալու:
18:51 • 20.05.21Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ սահմանը ապօրինի հատելու, հայ զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր. ԴատախազությունԱդրբեջանցի զինծառայողները ՀՀ տարածքում առաջացել են 2-ից 3կմ ու դիրքավորվել՝ նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողներին սպառնալով ավելի առաջանալու դեպքում կրակ արձակել նրանց ուղղությամբ և հայտարարարել են, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին:
18:47 • 20.05.21Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալՂեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
18:44 • 20.05.21Քիչ առաջ Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որով պարտադրում է Ադրբեջանին առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց. Նաիրա ԶոհրաբյանՔննարկումները տեւեցին մի քանի ժամ ու եվրոպացի պատգամավորները պարզապես ոչնչացրեցին Ադրբեջանին։
18:41 • 20.05.21Եթե երկու կողմն էլ փաստաթղթի հետ պրոբլեմ չունեն, Փաշինյանը պնդում է՝ դա 100 տոկոսով համապատասխանում ՀՀ ազգային շահերին, ինչու՞մն է խնդիրը, որ չի լուսաբանվում գոնե խորհրդարանական ուժերին. ՄարուքյանՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ միայն վարչապետի պաշտոնակատարի ստորագրությամբ սահմանազատման վերաբերյալ նոր փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել, խորհրդարանն այն պետք է վավերացնի:
18:32 • 20.05.21Ասում էին՝ Փաշինյանը 6-ամսյա ծրագիր ունի. փաստորեն նրան ժամանակ էր պետք, որպեսզի կարողանար այսպիսի կործանարար փաստի առաջ մեզ կանգնեցնել. Սայաթ Շիրինյան (տեսանյութ)Շիրինյանը նշեց, որ նախկիններին մեղադրելու փոխարեն պետք է տեսնել, որ նախկինում ադբեջանցին չէր կարող գալ Հայաստանի սահման
18:32 • 20.05.21ԼՂ հակամարտությունը կարգավորվել է, հիմա պետք է նայենք ապագային. ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվել է:
18:22 • 20.05.21Ադրբեջանցիները հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի ուղղությամբՎարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։
18:20 • 20.05.21ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին վճարել 30 հազար եվրոԴատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում:
