Իրադարձային
-ից
-ը
16:59 • 12.05.21Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և որոշ գյուղերի ջրամատակարարումըԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:57 • 12.05.21Ընդամենը մի հատ դիրք է՝ չպահպանվող բարձունք, և այդպիսիք շատ կան, հիմա հստակեցումներ, ճշգրտումներ են արվում. Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասինԱնդրանիկ Քոչարյանը նշեց, որ դա չպահպանվող բարձունք է և այդպիսիք շատ կան։
16:40 • 12.05.21«Դրա ձևը պետք է արտացոլի 8 թիվը, քանի որ մենք նոյեմբերի 8-ին ենք Շուշան ազատագրել զավթիչներից». Ալիևը Շուշիում մասնակցել է նոր մզկիթի հիմնարկեքին«Այսօր մենք մասնակցել ենք Շուշայում (Շուշի) նոր մզկիթի հիմնարկեքին: Շուշայում կկառուցվի նոր մզկիթ: Դրա կառուցման մասին ես որոշում եմ կայացրել շատ վաղուց: Շուշա քաղաքի՝ զավթիչներից ազատագրումից հետո ես սկսել եմ մտածել այս մզկիթի ճարտարապետության մասին»,- ասել է Ալիևը:
16:35 • 12.05.21Այսօրվա դրությամբ` Սիսիանում արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 296 դեպք, բռնկման պատճառ է դիտարկվում ջուրը. ԱՆԲնակիչների մեծամասնությունն ունեցել է նույն գանգատները՝ փսխում, լուծ, թուլություն և ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°C:
16:33 • 12.05.21Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԼՂ հակամարտության սրացման հետևանքով տեղահանվածներին աջակցելու համար«Մենք շնորհակալ ենք գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը՝ համագործակցության և Ազգային ընկերությանը՝ ցուցաբերած աջակցության համար։ Իրանի Կարմիր …
16:15 • 12.05.21Իսպանիայում տղամարդը շուրջ 9000 անգամ զանգահարել է ԱԻՆ` վիրավորելով օպերատորներին. նա ձերբակալվել էԻսպանական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը շուրջ 9000 անգամ զանգահարել է արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներին և վիրավորել է օպերատորներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղական Comercio թերթին հղումով:
16:11 • 12.05.2116 մարզային մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների հատկացվել են համակարգչային նոր սարքավորումներՎայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) 16 հաստատություն ստացել է պլանշետներ՝ կրթության որակի բարելավման, հեռավար ուսուցման արդյունավետ
15:57 • 12.05.21Daily Mail-ն ուշագրավ ֆոտոշարքով ցուցադրել է աշխարհի տարբեր կետերում Երկրորդ աշխարհամարտի լքված ինքնաթիռները, տանկերն ու ռազմանավերը (լուսանկարներ)Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարիչ Քրիս ՄքՆաբի՝ «Համաշխարհային 2-րդ պատերազմի լքված ինքնաթիռները, տանկերն ու ռազմանավերը» անվանումով 150 լուսանկարներից բաղկացած ֆոտոշարքի որոշ աշխատանքներ։
15:43 • 12.05.21ՄԻՊ-ը հորդորում է ՀՀ սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ տարածել ամբողջական պաշտոնական տեղեկությունԻրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:
15:41 • 12.05.213-րդ բանակային կորպուսը իրականացնում է զորավարժություն, իսկ Լուսակերտի և այլ զորամասերում մարտական պատրաստության ստուգումներ են իրականացվում. Սամվել ԱսատրյանՍամվել Ասատրյանը հորդորեց զերծ մնալ սոցցանցերում բաց աղբյուրներով հակառակորդին տեղեկություն տալուց:
15:37 • 12.05.2111 հոգով մտել են «Կենտրոնի» քաղաքաշինության բաժնի պետի աշխատասենյակ և վեճի ժամանակ հարվածներ հասցրել նրան․ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և կոմունալ բաժնի մասնագետին մեղադրանք է առաջադրվելՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում` «Կենտրոն» վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած …
15:32 • 12.05.21Պորտուգալիայում ձյուն է տեղացել (տեսանյութ)Պորտուգալիայում անժամանակ ձյուն է տեղացել, հայտնում է Electrovers լրատվականը և հավելել, որ օդի ջերմաստիճանը այս ամսի նորմայից ցածր է 12 աստիճանով՝ մինչդեռ Կենտրոնական Եվրոպան վայելում է 2-օրյա գարունը։
15:27 • 12.05.21Սևան-Վարդենիս ավտոճանապարհին ՊՆ մեքենաներ են ուղևորվում դեպի Վարդենիս (տեսանյութ)Նշենք՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։
15:27 • 12.05.21Սլովակիան հրաժարվում է AstraZeneca-ի օգտագործումիցՈւրբաթ հրապարակված հայտարարության մեջ Սլովակիայի դեղամիջոցների պետական կարգավորիչը (SUKL) հայտնել էր, որ 47-ամյա կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կարծր թաղանթի երակային սինուսի թրոմբոզն է, որն արյան մակարդման խանգարում է, որի ժամանակ ուղեղից արյուն է արտահոսում:
15:24 • 12.05.21Ադրբեջանը մայիսի 16-20-ը 15 000 զինծառայողի մասնակցությամբ ահաբեկիչների չեզոքացման զորավարժություններ կանցկացնիԱդրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ին Ադրբեջանի բանակում զորավարժություններ կսկսվեն տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ, գրում է minval.az-ը:
