Իրադարձային
-ից
-ը
10:29 • 07.05.21ԱՄՆ-ում 6-րդ դասարանցին կրակ է բացել դասընկերների և դպրոցի աշխատակիցների ուղղությամբ․ կա 3 վիրավորԵրեկ ԱՄՆ-ի Այդահո նահանգի Ռիգբի քաղաքի միջնակարգ դպրոցում 6-րդ դասարանի աշակերտուհին ատրճանակից կրակ է արձակել երկու դասընկերների և դպրոցի աշխատակիցներից մեկի ուղղությամբ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
10:22 • 07.05.21BMW-ն «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել է վերգետնյա անցման հենասյուներին. մեկ մարդ հոսպիտալացվել է. shamshyan.comԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով …
10:16 • 07.05.21Հնարավոր աղտոտման պատճառով ԱՄՆ-ն կարող է դեն նետել Johnson & Johnson-ի պատվաստանյութի շուրջ 70 միլիոն դեղաչափ. The New York TimesԱՄՆ-ն հնարավոր աղտոտման պատճառով կարող է դեն նետել Johnson & Johnson հակակորոնավիրուսային պատվաստանյութի շուրջ 70 միլիոն դեղաչափ, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով սեփական իրազեկ աղբյուրների խոսքերը:
10:12 • 07.05.21Խիստ քննադատության ֆոնին Ավստրալիան թույլ կտա իր քաղաքացիների վերադարձը Հնդկաստանից, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամը գնալով խորանում էԱվստրալիայի վարչապետն արգելել էր Հնդկաստանում գտնվող քաղաքացիներին վերադառնալ երկիր, իսկ վերադառնալու դեպքում նրանց համար սահմանվել են բարձր տուգանքներ կամ բանտարկություն։ Պատճառը Հնդկաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակի խիստ վատթարացումն է:
10:03 • 07.05.21Մոտ 7 մլն մարդ. ըստ ամերիկացի գիտնականների` աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների իրական թիվը 2 անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշըՎաշինգտոնի համալսարանի առողջության չափման և գնահատման ինստիտուտիվերլուծության մեջ նշվում է, որ կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբից առ այսօր վարակի հետևանքով մահացել է մոտ 6,9 միլիոն մարդ, ինչը պաշտոնապես գրանցված դեպքերի կրկնակի ցուցանիշից ավելին է, հայտնում է Al Jazeera լրատվականը։
09:59 • 07.05.21Դավիթ Սահակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Սահակյանին նշանակել բարձր տեխնոլոգիական …
09:54 • 07.05.21Էրդողանը Ռամադան ամսվա ավանդական ընթրիք է անցկացրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ. մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրիարքն ու հայկական հիվանդանոցի ղեկավարըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է իֆթարի (ծոմապահական ընթրիք, որն ուտում են մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ընթացքում` մայրամուտից հետո):
09:34 • 07.05.21«Դոնբասում ամենաիրական քաղաքացիական պատերազմ է ընթանում». Լուգանսկի ղեկավարՀակամարտությունը Ուկրաինայում «իրական քաղաքացիական պատերազմ է», դրա մասին պետք է բարձրաձայն խոսել:
09:30 • 07.05.21Չինաստանի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ հաղորդվում է 1 զոհի և վիրավորների մասինՏեղի իշխանությունների հայտարարության համաձայն՝ պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ճանապարհի նորոգման համար օգտագործվող ռեագենտի պատճառով, հայտնել է տեղական Jimu Xinwen թերթը։
09:25 • 07.05.21Իսպանիայի գրադարանից գողացել են Գալիլեո Գալիլեյի հեղինակած 5 գիրքԻսպանիայի ազգային գրադարանից անհետացել է իտալացի գիտնական Գալիլեո Գալիլեյի 5, այլ ոչ թե 1 գիրք, ինչպես կարծում էին նախկինում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի մշակույթի նախարարությանը:
08:52 • 07.05.21Երևանի Ադոնցի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 74-ամյա քաղաքաղու դի․ ըստ ահազանգի՝ նա ընկել է 7-րդ հարկիցԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
06:58 • 07.05.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:55 • 07.05.21ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ, հնարավոր է, լքի պաշտոնըՋեն Փսակին նախագահ Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում էր Սպիտակ տան և Պետդեպարտամենի խոսնակի պաշտոնը
06:43 • 07.05.21Բլինկենը Ուկրաինա կատարած այցն արդյունավետ է համարել«ԱՄՆ-ը ամբողջությամբ վճռական է ռուսական ագրեսիան զսպելու և ներքին բարեփոխումներ իրականացնելուն աջակցելու հարցում»
06:17 • 07.05.21Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 միլիոնը. RTԿորոնավիրուսից մահացել է 416 949 մարդ
