Իրադարձային
-ից
-ը
14:24 • 12.04.21Ֆրանսիայում ստորագրահավաք են նախաձեռնել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու կոչով. Le PointLe Point-ն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերին փոխանակմանը գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալու հարցին:
14:19 • 12.04.21Այս տարի ասֆալտապատումը իրականացնում է 6 ընկերություն. Երևանի քաղաքապետարանԵրթեկությամբ առավել ծանրաբեռնված հատվածներում գործընթացը կազմակերպվում է գիշերային ժամերին:
14:15 • 12.04.21Ունենք շուրջ 800 գերի. այս կառավարության համար պետք է դառնանք գիշերվա սարսափ, որ օր առաջ մեր երեխաներին վերադարձնեն. զոհված զինծառայողի հայրՄենք պահանջում ենք, որ Փաշինյանը անձամբ բոլորիս ընդունի, ոչ թե իր օգնականները, մենք պետք է կոնկրետ հասկանանք՝ ինչ է կատարվում և ինչ փոփոխությունների մասին է խոսքը, այսօր մենք 800-ից ավել երեխա ունենք:
14:07 • 12.04.21Ապրիլի 13-ին, ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասի մի հատվածի գազամատակարարումըՀայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
14:06 • 12.04.21«Մենք մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան մեզ պետք չի»․ անհետ կորածների և գերիների ծնողները ակցիա արեցին Կառավարության դիմաց են (տեսանյութ)Մենք մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան մեզ պետք չի։ Կառավարության դիմաց լրագրողներին ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։ Նշենք, որ այս պահին Կառավարության դիմաց են հավաքվել անհետ կորած զինծառայողների և
14:00 • 12.04.21Շուրջ 300 սենյակ. Տոկիոյում կորանավիրուսով վարակված օլիմպիականներին առանձին հյուրանոց կտրամադրվիՄասնավորապես, Օլիմպիական խաղերի կազմակերպիչները աշխատում են օլիմպիական քաղաքի մերձակա հյուրանոցում 300 սենյակ պատրաստելու ուղղությամբ: Սենյակները կտրամադրվեն մարզիկներին և անձնակազմին, որոնք ախտանշաններ ունեն, բայց հոսպիտալացման կարիք չունեն:
13:59 • 12.04.21Ֆեյսբուքյան գրառման պատճառով հարձակում են գործել Արցախից լրագրող Մարատ Եգանյանի տան վրա. «Մեդիա պաշտպանը» Արցախի ոստիկանությունից պահանջում է չսատարել խուլիգանական հարձակում գործած անձին«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ հարձակումը։
13:47 • 12.04.21Ջրառատ գյուղի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:26 • 12.04.21Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից․ նա հոսպիտալացվել էՓրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
13:22 • 12.04.21Վաղվանից Երևանում, ապրիլի 14-ից՝ մարզերում, կսկսվեն պատվաստումները, «Սպուտնիկ-V»-ով կպատվաստվեն մինչև 55 տ․ քաղաքացիները․ առողջապահության նախարար (տեսանյութ)«Հիմա բաշխման փուլն է ընթանում, վաղվանից կսկսվի «AstraZeneca»-ի, 1-2 օրվա տարբերությամբ՝ «Սպուտնիկ-V»-ի պատվաստումը»,-նշեց նախարարը՝ հավելելով, թե արդեն իսկ կան հերթագրված քաղաքացիներ։
13:09 • 12.04.21Վստահ եմ՝ եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, ապա Ալիևը ինչ-որ քանակի ռազմագերի է վերադարձնելու, որպեսզի Նիկոլի վարկանիշը բարձրացնի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)Տեղի է ունենում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսն անդրադառնում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացմանը, իշխանության քայլերին, երկրում ստեղծված վիճակին։
12:59 • 12.04.21Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն. սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում. ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը լուսանկարներ է հրապարակելՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանային գյուղերից և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատերազմը անհնար է դարձրել սեփական հողերի մշակումը:
12:46 • 12.04.21«Ամուսնու մահը թագուհու կյանքում ահռելի դատարկություն է թողել». Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն մանրամասնել է՝ ինչպես է Էլիզաբեթ Երկրորդը տանում արքայազն Ֆիլիպի մահը (լուսանկարներ)Մեծ Բրիտանիայի 61-ամյա արքայազն Էնդրյուն խոստովանել է, որ իր մայրը՝ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին, շատ ծանր է տանում ամուսնու մահը, հայտնում է BBC News-ը: Ըստ արքայազնի՝ Նորին Մեծությունը շատ ուժեղ անձնավորություն է:
12:41 • 12.04.21Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցումԲազմափորձ դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արման Նավասարդյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։
12:10 • 12.04.21Փոքրիկ սեղանիկը, Փաշինյանի կարմիր թղթապանակն ու Կրեմլի ճաշացանկը. «Ռոսիա 24»-ը պատմել է Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպման` կադրից դուրս մնացած դրվագների մասին (տեսանյութ)«Ռոսիա 24» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինը ներկայացրել է, թե ինչպես է համավարակի պայմաններում կազմակերպվել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կրեմլում:
