Իրադարձային
-ից
-ը
20:25 • 09.04.21Դոնբասում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բախման ֆոնին բրիտանական բանակը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել․ Mirror«Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքերի տեղակայումը մտահոգություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում։ Իրավիճակը մշտապես վերահսկվում է։ Ես դա կբնութագրեի որպես աճող ճգնաժամ»,- ասել է թերթի զրուցակիցը։ Բրիտանական կառավարությունը և ռազմական․․․
20:10 • 09.04.21ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկելՄարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել:
19:55 • 09.04.21Միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանի իշխանություններին՝ կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները. Արցախի ՄԻՊԱդրբեջանական իշխանությունների կողմից հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների հարուցումը ի ցույց են դնում, որ այդ երկրում քաղաքակիրթ կոչերն ու հորդորները չեն հասկանում…
19:48 • 09.04.21Անհետ կորածների ու գերիների հարազատները երկու օր ՊՆ բոլոր մուտքերը շրջափակելուց հետո բացեցին դրանք, բայց դժգոհ են ԳՇ պետի հետ հանդիպումից (տեսանյութ)Անհետ կորածների ու գերիների հարազատները շարունակում են շրջափակված պահել ՀՀ պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը:
19:39 • 09.04.21Երեկ և այսօր ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել. ՊՆՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
19:37 • 09.04.21Մհեր Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերԴեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:
19:33 • 09.04.21Մահացել է փաստաբան Սեդրակ ԱսատրյանըԱպրիլի 10-ին, 16:30 Սարդարապատի (նախկին Հոկտեմբեր) Սուրբ Աստվածածին եկեղեցում Սեդրակ Ասատրյանի հոգեհանգիստն է, հուղարկավորությունը՝ ապրիլի 11-ին, 14:00՝ նույն եկեղեցուց։
19:05 • 09.04.21Սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկըԿառավարության որոշման նախագծով սահմանվել է փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված գետերի ցանկը:
18:55 • 09.04.21Հրայր Հովնանյանի մահը համազգային կորուստ է, նրա մասին հիշողությունը վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձըԻ սրտե ցավակցում եմ մեծ հայրենասեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ:
18:47 • 09.04.21Վահրամ Դումանյանը և Վալերի Ֆալկովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՀՀ և ՌԴ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանում ռուսական կողմի մասնակցությամբ հիմնադրված բուհերի և բուհերի մասնաճյուղերի գործունեության և զարգացման հեռանկարներին:
18:41 • 09.04.21Շիրակի մարզի Սարիար համայնքի ղեկավարը ապօրինի աճուրդով չնչին վարձավճարով համայնքապատկան հողը վարձակալության է հանձնել իր մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության2021թ. մարտի 30-ին Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաքննության ընթացքում վերջինս հանցագործությամբ պատճառված նյութական վնասից վերականգնել է 2.7մլն ՀՀ դրամը:
18:31 • 09.04.21«Իվան, գնա տուն». Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ-ի դեսպանատան դիմացՆշվում է՝ ակցիայի մասնակիցները բողոքել են «Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռների կիրառման դեմ և Ռուսաստանից պարզաբանումներ են պահանջել»: Նրանք նաև պահանջել են ռուս խաղաղապահներից «չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների տեղաշարժին»։
18:20 • 09.04.21Համաներում` 5000 դասալիքներին. Կառավարության նոր օրինագիծը (տեսանյութ)Կառավարության նոր օրինագիծը հնարավորություն է տալիս բանակից խուսափած և 27 տարին լրացած անձանց հնարավորություն կտրվի կատարել համապատասխան վճարումներ ու խուսափել քրեական պատասխանատվությունից։
18:05 • 09.04.21Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում ադրբեջանական զորքերը տեղաշարժվել ենՍահմանների ճշգրտումների հետևանքով ադրբեջանական զորքերը Սոթքի ոսկու հանքավայրի տարածքից 50 մետր հետ են գնացել:
17:57 • 09.04.21Էլիզաբեթ 2-րդն ամուսնու մահվան կապակցությամբ 8-օրյա սգի մեջ է լինելու. Daily Mail (լուսանկարներ, տեսանյութեր)Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ թագուհի Էլիզաբեթ Երկորդն ամուսնու` Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահվան կապակցությամբ 8-օրյա սգի մեջ է լինելու և ոչ մի պարտականություն չի կատարելու։
