Իրադարձային
-ից
-ը
12:34 • 28.03.21«Վերին Լարս» անցակետով երթևեկությունն աստիճանաբար վերականգնվում է բոլոր մեքենաների համար. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին ռուսական «Վերին Լարս» և վրացական «Դարիալի» («Կազբեկի») անցակետերը երկկողմանի բաց են մարդատար մեքենաների տեղաշարժի համար։
12:33 • 28.03.21Խնդրում ենք հրապարակել կորոնավիրուսի դեմ պատվաստվածների անունները, լուրեր կան, թե նրանց մեջ մեծ թիվ են կազմում իշխանականներն ու նրանց մերձավորները. «Այլընտրանքային նախագծեր» խումբը՝ Անահիտ ԱվանեսյանինՆույնիսկ չլինելով բժիշկ, Դուք հասկանու՞մ եք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ չի պահպանվել հակահամաճարակային որևէ նորմ, Դուք գիտակցու՞մ եք, որ դա հանցագործություն է, որը կարող է բերել մահերի։
12:25 • 28.03.21«Մենք ստրուկներ չենք»․ Ղազախստանում հարյուրավոր բնակիչներ «չինական էքսպանսիայի» դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել (տեսանյութ)Ցուցարարներն իշխանություններից պահանջել են արգելել ՉԺՀ-ին 56 գործարաններ կառուցել Ղազախստանում, ինչպես նաև հող չվաճառել չինացիներին։ Նշվում է, որ մարդիկ «Պեկինի դեմ միավորվել են» ընդդիմադիր «Ղազախստանի դեմոկրատական կուսակցություն» շարժման առաջնորդ Ժանբոլատ Մամայի կոչով:
11:52 • 28.03.21Նյու Յորքը շրջանառության մեջ է դրել կորոնավիրուսի դեմ պատվաստվածությունը կամ վարակի բացակայությունը հավաստող անձնագրեր«Մենք գործարկում ենք Excelsior Pass-ը՝ ընկերությունների և մարդկանց համար անվճար հարթակ, որը պաշտոնապես կհաստատի, որ մարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ կամ նրա COVID-ի թեստը բացասական է»,- Twitter-ում հայտնել է նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
11:39 • 28.03.21Նիկոլ Փաշինյանը մարզային այցով Արմավիրում է. խոսնակ«Ծրագրում՝ բնակիչների հետ հանդիպումներ: Վարչապետը նաեւ հարգանքի տուրք կմատուցի զոհված զինծառայողների հիշատակին»,- գրել է Գևորգյանը:
11:30 • 28.03.21Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն աջակցում է Վրաստանի քաղաքացիների 70-75 տոկոսը«Եկեք փորձ կատարենք։ Թող ինձ 24 ժամով երկիր թողնեն ու ես խոստանում եմ՝ առանց թիկնազորի կլինեմ։ Ժողովրդին ազատորեն կարծիք հայտնելու հնարավորություն կտանք։ Ինչո՞ւ նման բան թույլ չեն տալիս։ Գուցե այն պատճառով, որ հենց ոտք դնեմ վրացական հողի վրա, պարզ կդառնա, որ նրանց․․․
11:05 • 28.03.21ԲԴԽ պատվիրակությունը մեկնել է ՄոսկվաՌուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահի հրավերով մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:
10:45 • 28.03.21Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին այցելել Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանԴեռևս 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ նախկին նախագահն իր աջակիցներին խոստացել էր ավելի խիստ ներգաղթի քաղաքականություն վարել և ուժեղացնել սահմանային վերահսկողությունը: Մասնավորապես, նա նախաձեռնել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը՝ պնդելով, որ դա կօգնի․․․
10:27 • 28.03.21Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է ԾաղկազարդըԾաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։
10:16 • 28.03.21Արագածոտնի և Շիրակի մարզերում, Արարատի Զանգակատուն-Լանջառ-Տիգրանաշեն ավտոճանապարհին, Սյունիքի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույցԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
06:53 • 28.03.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:35 • 28.03.21Աշխարհում վերջին մեկ օրում ավելի քան 600 000 մարդ է վարակվել կորոնավիրուսով. ТАССԱնցած 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 10 590 պացիենտ
06:14 • 28.03.21Մեքսիկայի հյուսիսում թեթև մարդատար ինքնաթիռ է կործանվել. 4 ուղևոր զոհվել էԻնքնաթիռը գետնին բախվելուց հետո ամբողջությամբ այրվել է
05:27 • 28.03.21ԱՄՆ-ը դատապարտել է երկու ամերիկացու նկատմամբ Չինաստանի կողմից պատժամիջոցների սահմանումըԲլինկենը Չինաստանի կողմից պատժամիջոցների սահմանումը անպատասխանատու քայլ է որակել
05:11 • 28.03.21ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Մյանմայում տասնյակ խաղաղ բնակիչների սպանությունն ու կոչ արել անհապաղ հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զինվորականությանը կոչ է արել զերծ մնալ բռնություն կիրառելուց
