Իրադարձային
-ից
-ը
06:43 • 24.03.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:41 • 24.03.21Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններում առաջատարն իշխող «Լիկուդն» է. Նեթանյահուն շնորհակալություն է հայնտել իր ղեկավարած ուժին կրկին վստահելու համար«Exit poll»-ի տվյալների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է ընտրություններում և կարող է Քնեսսեթի 120 տեղից 31-ին հավակնել
06:18 • 24.03.21Վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով հիվանդացությունն աշխարհում աճել է 8, մահացությունը՝ 3%-ովՄարտի 21-ի դրությամբ՝ ողջ աշխարում կորոնավիրուսով վարակման 122 536 880 դեպք է գրանցվել մինչ այժմ, մահացել է 2 703 780 մարդ
06:10 • 24.03.21Միջերկրական ծովով Լիբիայից Եվրոպա ուղևորվող նավում բռնկված հրդեհից 60 անօրինական միգրանտ է մահացել. Al ArabiyaՎերջին օրերին որոնողական աշխատանքներ են իրականացվել պատահարի տեղանքում, բայց նավի վրա եղած մարդկանց մեծ մասն անհետ կորած է համարվում, 45 փրկված ուղևոր է հայտնաբերվել
05:59 • 24.03.21«Mercedes-Benz»-ը մինչև ապրիլի սկիզբ կորոնավիրուսային իրավիճակի վատացման պատճառով Բրազիլիայում դադարեցնում է ավտոմեքենաների արտադրությունըՀստակեցվել է, որ աշխատանքները դադարեցվում են մարտի 26-ից մինչև ապրիլի 5-ը:
05:35 • 24.03.21Իսրայելում վերջին 2 տարում 4-րդ անգամ անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 67%-ը«Exit poll»-ի տվյալների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է ընտրություններում և կարող է Քնեսսեթի 120 տեղից 31-ին հավակնել
05:20 • 24.03.21Ուկրաինայում զինվորական կինը «AstraZeneca» ընկերության «Covishield» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 3 օր հետո մահացել էՈւկրաինայում պատվաստումները մեկնարկել են փետրվարի 24-ից՝ Հնդկաստանից «Covishield» պատվաստանյութի 500 000 չափաբաժին ներկրելուց հետո
04:57 • 24.03.21Լոնդոնն ամբողջապես աջակցում է ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանից եկող սպառնալիքները զսպելուն ուղղված քայլերը. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարՌաբբն աշխատանքային այցով այս օրերին Բրյուսելում է գտնվում, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ
04:36 • 24.03.21Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել. RTՆախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 82 493 նոր դեպք է գրանցվել
04:25 • 24.03.21Բլինքենը Գերմանիայի արտգործնախարարին հիշեցրել է, որ Վաշինգտոնը դեմ է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանըԱՄՆ-ը վճռականորեն դեմ է արտահայտվում Ռուսաստանից Գերմանիա և եվրոպական այլ երկրներ գազ արտահանելու նպատակով «Հյուսիսայի հոսք-2» գազատարի կառուցմանը
04:02 • 24.03.21Պետք է վերականգնենք երկխոսությունը Թուրքիայի և Ռուսաստանի հետ, քանի որ դրանք մեծ տերություններ են. ՄակրոնՄակրոնն ասել է նաև, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է, բայց պետք է «հստակեցնել նրա տեղն այդ դաշինքում»
03:40 • 24.03.21Չինաստանում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելԱվերածությունների և տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում
03:09 • 24.03.21Բլինքենը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աֆղանստանում, Իրանում, Լիբիայում և Եմենում տիրող իրավիճակին
02:35 • 24.03.21ԱՄՆ-ում կարծում են, որ Վրաստանում ներքաղաքական ճգնաժամը լուծելու հարցում իշխանությունների և ընդդիմության անկարողությունը խոչընդոտում է Թբիլիսիի եվրաատլանտյան ինտեգրացիայի ձգտումներինՎրաստանում նախորդ տարվա նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը հրաժարվում է ընդունել
01:59 • 24.03.21Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար ավտոմեքենաՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
