Իրադարձային
-ից
-ը
12:23 • 23.03.21Սպիտակ տան աղբյուրները հայտնել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասինՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ղեկավարությամբ ԱՄՆ վարչակազմը հավատում է, որ կարևոր է Հայոց ցեղասպանության հարցում ճանաչել պատմությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունական Kathimerini-ին ասել է Սպիտակ տան խոսնակը:
12:20 • 23.03.21Մարզպետն ասել է՝ կամ պետք է ազատման դիմում գրեմ, կամ գործերս ուղարկում են ոստիկանություն. Լոռու մարզպետարանի աշխատակցին ազատել են աշխատանքից սոցցանցային գրառման համարՄարզպետարանից պատասխան չստանալու դեպքում՝ ես պատրաստվում եմ իրավական դաշտ տեղափոխել այս գործընթացը
12:10 • 23.03.21Ադրբեջանը վարում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կեղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծման քաղաքականություն․ ԱՀ ԱԺ նախագահը դիմել է միջազգային կառույցներինԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրեն․․․
12:07 • 23.03.21«ՄԻՊ-ի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի»․ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը դիմել է ՀՀ ԱԺ նախագահինՆամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտ ամսին, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին:
11:59 • 23.03.21Միջդիրքային տարածքում երկու պայմանագրային զինծառայողների կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործԵղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ, զինծառայողների կորելու մասին տեղեկատվութունն ստանալուց անմիջապես հետո ՀՀ ՊՆ Վայքի ՌՈ բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր:
11:57 • 23.03.21Ցուցակը գլխավորելու հետ կապված հարցն ակնհայտ է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն է. Մակունցը՝ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)«Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես, համամասնական համակարգին անցում կատարելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն:
11:48 • 23.03.21Ընտրական օրենսգրքի մասով իշխանության հետ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց ենթադրվել է, որ գործող խաղի կանոններով ենք առաջ գնում. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ)ԱԺ պատգամավորները խորհրդարանում պատասխանում են լրագրողների հարցերին:
11:39 • 23.03.21ՍԴ-ում ՔՕ 300.1 հոդվածի քննության ընթացակարգի վերաբերյալ ձայները բաշխվեցին հավասարաչափ. գործի դատաքննությունը շարունակվում է գրավոր ընթացակարգով (տեսանյութ)Սահմանադրական դատարանն այսօր քննելու էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
11:34 • 23.03.21Ի՞նչ է լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ճակատագիրը արտահերթ ընտրություններից հետո. Արարատ Միրզոյանը՝ Արկադի ԽաչատրյանինԱզգային ժողովը քննարկում է կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգելու հարցը, որը ներկայացրեց․․․
11:29 • 23.03.21Պեկինը ԵՄ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ է սահմանելԻ պատասխան ԵՄ պատժամիջոցների, Պեկինը պատժամիջոցներ է սահմանել եվրոպացի օրենսդիրների, դիվանագետների, հաստատությունների նկատմամբ՝ արգելելով նրանց Չինաստանի հետ առևտուր անել։
11:22 • 23.03.21Վահագն Թևոսյանի պատգամավորական մանդատը փոխանցվեց Էմմա ՊալյանինԱյսպիսով Էմմա Պալյանը երդմամբ ստանձնեց մանդատը:
11:19 • 23.03.21ԱԺ-ն մերժեց զինծառայողների արձակուրդային վճար ստանալու մասին նախագիծըՆշենք, որ գլխադասայաին հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին և ԼՀԿ-ին առաջարկվել է հետաձգել նախագծի քննարկումը մեկ ամսով, որպեսզի կառավարությունը ներկայացնի իր դիտարկումները, սակայն խմբակցությունը չէր համաձայնել:
11:16 • 23.03.21Ֆրանսիական ռազմածովային ուժերը առգրավել են 6 տոննա կոկաինՖրանսիայի և Նիդեռլանդների հետախուզությունները տվյալներ են ստացել թմրանյութերի տեղափոխման վերաբերյալ: Գործողության ընթացքում ֆրանսիական ռազմածովային ուժերի Dixmude դեսանտային նավը կասեցրել է Սենտ Քիթս և Նևիս դաշնության դրոշով Nijlan բեռնանավի ընթացքը:
11:13 • 23.03.21«Զատկի «լոքդաուն»». Մերկելը հայտարարել է Գերմանիայում կարանտինային ռեժիմը մինչև ապրիլի 18-ը երկարաձգելու մասինԱյսպիսով, հանգստյան օրերի սահմանափակումները կգործեն Գերմանիայում ոչ միայն Ավագ Ուրբաթ, Զատկի կիրակի և Զատկի երկուշաբթի օրերին, այլ նաև երկու լրացուցիչ օր՝ ապրիլի 1-ին և 3-ին:
11:12 • 23.03.21Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպքԱրցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4069 քաղաքացու հետազոտություն, որից 559-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
