Իրադարձային
-ից
-ը
06:47 • 17.02.21Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
06:45 • 17.02.21Իլոն Մասկին պատկանող «SpaceX» ընկերության արժեքը հասել է 74 միլիարդ դոլարիԸնկերությունը հիմնել է այժմ աշխարհի ամենահարուստ երկրորդ մարդը համարվող Իլոն Մասկի կողմից 2002 թ.
06:31 • 17.02.21Ռուսաստանը սպառնալիք է ՆԱՏՕ-ի բոլոր անդամների համար, բայց մտադիր ենք համագործակցել բոլոր այն հարցերում, որտեղ ընդհանուր շահ ունենք. ՊենտագոնԱՄՆ-ը մտադիր է հարցը քննարկել դաշինքի նախարարական համաժողովում
06:24 • 17.02.21ԱՄՆ-ում յուրաքանչյուր ցանկացող կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ միայն հուլիսի վերջից. Բայդեն«Հուլիսի վերջին արդեն 600 միլիոն չափաբաժնով պատվաստանյութ կունենանք: Դա բավարար կլինի, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պատվաստվել»,- ասել է Բայդենը
06:08 • 17.02.21Ջեֆֆ Բեզոսն առաջ է անցել Իլոն Մասկից և կրկին համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը. BloombergԵրրրոդ տեղում այս պահին 137 միլիարդ գնահատվող կարողությամբ «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է
05:54 • 17.02.21Կատալոնիայում անկարգությունների հետևանքով 16 ցուցարար և 17 ոստիկան է վիրավորվել, վանդալիզմի մի շարք դեպքեր են գրանցվելԿատալոնիայի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել ռեփեր Պաբլո Ասելայի՝ 9 ամիս ազատազրկման ենթարկվելու պատճառով
05:41 • 17.02.21Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ բնակչության համընդհանուր պատվաստումը մեկնարկել է. RTՃապոնիայում արտոնվել է ամերիկյան «Pfizer» ընկերության արտադրած հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը
05:25 • 17.02.21Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենաՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
04:59 • 17.02.21ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի մոտակայքում հրթիռային հարված հասցնելըՓետրվարի 15-ի երեկոյան Իրաքյան Քուրդիստանում գտնվող Էրբիլի օդանավակայանը, որտեղ իր հերթին ամերիկյան ռազմաբազան է տեղակայված, հրթիռակոծման էր ենթարկվել
04:47 • 17.02.21Իրանը 3-4 ամսում կարող է ուրանի հարստացումը հասցնել միջուկային զենքի ստեղծման մակարդակի. ԱՄՆ պետքարտուղարԱՄՆ պետքարտուղարի կարծիքով՝ անհրաժեշտ է աշխատել ավելի երկարաժամկետ ու լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու ուղղությամբ
03:59 • 17.02.21Կատալոնիայում ահաբեկչության խրախուսման համար մեղադրվող ռեփերի ազատազրկումից հետո բողոքի ցույցեր են սկսվել, ցուցարարների ու ոստիկանների միջև՝ բախումներ գրանցվելՈրոշ քաղաքներում բողոքի ակցիաները փողոց դուրս եկած քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների է վերածվել
03:39 • 17.02.21Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. Արցախի ԱԻ պետական ծառայությունԵնթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից
03:11 • 17.02.21Ուկրաինայում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով սահմանված կարանտինը կերկարաձգվի մինչև ապրիլի 30-ը. ТАССԿառավարությունը հրաժարվել էր ռուսական արտադրության պատվաստանյութի գրանցումից և բանակցություններ են վարում այլ արտադրողների հետ
01:49 • 17.02.21Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ«Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»
00:59 • 17.02.21Փետրվարի 16-ի դրությամբ հրապարակված տվյալների հանրագումարով հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 3849-ի. Aysor.amՀունվարի 21-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ դատաբժշկական փորձաքննություն է անցել 3450 զինծառայողի մարմին
