Իրադարձային
-ից
-ը
19:56 • 16.02.21Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, քննարկվել է նաև անօթևան մնացած քաղաքացների հարցըՔննարկվել են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել անօթևան մնացած քաղաքացիների խնդիրներին և դրանց լուծումներին:
19:42 • 16.02.21Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսից մահացել է ևս 14 մարդ. մահերի թիվը հասել է 3 հազար 377-իՎրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 496 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 259 հազար 228 մարդ: Վրաստանում …
19:36 • 16.02.21Հունաստանի դեսպանության ռազմական կցորդն այցելել է ռազմական համալսարանՀանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն ռազմական կրթության ոլորտում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվել են ռազմական …
19:34 • 16.02.21Ռուսաստանի և Իրանի զինված ուժերը Օմանի ծոցում զորավարժությունների ընթացքում գործողություններ են մշակել ծովահենների դեմ պայքարի համարՕմանի ծոցում զորավարժությունների ժամանակ Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը պայմանական ծովահենների կողմից գրավված նավի ազատմանն ուղղված գործողություն են իրականացրել:
19:32 • 16.02.21Այս տարի ավելի քան 130 դպրոց կընդգրկվի ԱԻՆ իրազեկման ծրագրերումԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները շարունակում են դպրոցականներին սովորեցնել այն ․․․
19:02 • 16.02.21Կոտայքի մարզպետը Գառնի և Գողթ համայնքներում հետևել է սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքինԱյցի առաջին կանգառը Գառնիում էր, որտեղ համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանի ուղեկցությամբ Մեսրոպ Մեսրոպյանը նախ այցելել է Արցախյան …
18:44 • 16.02.21ԿԺԴՀ քաղաքացիներին կարող է մահապատիժ սպառնալ հարավկորեական ֆիլմեր և երաժշտություն ներմուծելու համարՀյուսիսային Կորեայի իշխանությունները խստացրել են երկրում հարավկորեական տեսաֆիլմերի ներկրման և տարածման համար պատիժը ընդհուպ մինչև մահապատիժ:
18:41 • 16.02.21Բալթիկ ծովի ափը երկար տարիների ընթացքում առաջին անգամ սառցակալել էԵվրոպայում, անոմալ ցուրտ եղանակի պատճառով, Բալթիկ ծովի ափը երկար տարիների ընթացքում առաջին անգամ սառցակալել է:
18:03 • 16.02.21Արման Թաթոյանն այցելել է Սյունիք, հանդիպել Շիկահող և Սրաշեն համայնքների բնակիչներինՔննարկվում են բնակիչների անվտանգության, սեփականության, արոտավայրերի և վարելահողերի օգտագործման և այլ հարցեր:
17:45 • 16.02.21Բիլ Գեյթսը հայտնել Է մարդկության առջև ծառացած ամենաբարդ խնդիրը«Դա ամենաբարդ խնդիրն Է (կլիմայական չեզոքության հասնելը մինչև 2050 թվականը), որ երբևԷ ծառացել Է մարդկության առջև, որովհետև ֆիզիկապես աշխարհի տնտեսությունը՝ ցեմենտը, պողպատը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, այդ բոլոր հատվածները պետք Է փոխվեն»,-ասել Է Գեյթսը:
17:34 • 16.02.21Միխայիլ Բոյարսկին կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 10 օր անց հոսպիտալացվել էԴեռ հայտնի չէ, թե ինչ խնդիրների պատճառով է դերասանը հայտնվել հիվանդանոցում: Նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Տասը օր առաջ Բոյարսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
17:19 • 16.02.21Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին. քննարկման օրակարգում են եղել կլիմայի, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ոլորտներում առկա հարցերըՓոխվարչապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ նախորդ տարիներին ՄԱԶԾ-ի հետ ՀՀ կառավարությունը արդյունավետորեն համագործակցել է բազմաթիվ ծրագրերով:
17:08 • 16.02.21ԵՄ-ում TikTok-ին մեղադրել են օգտատերերի իրավունքները խախտելու համարԿազմակերպությունում նշել են, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում TikTok-ը դարձել է ամենատարածված սոցիալական ցանցերից մեկը, առաջին հերթին, երեխաների շրջանում: Դրա հետ մեկտեղ «սոցցանցը պատշաճ մակարդակով չի ապահովում վտանգավոր բովանդակություններից անչափահասների պաշտպանությունը․․․
17:06 • 16.02.21Վոլգոգրադի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. տարհանվել է 150 մարդ (տեսանյութ)Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքի շուկայi առևտրի տաղավարներում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարածքից տարհանվել է ավելի քան 150 մարդ: Այս մասին «ՌԻԱ Նովոտի»-ին տեղեկացրել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
17:05 • 16.02.21Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում Ն. Փաշինյանը կարևորել է քաղաքական կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:
