Իրադարձային
-ից
-ը
13:04 • 29.01.21Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին. Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր (տեսանյութ)Հունվարի 29-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր․․․
13:01 • 29.01.21Քաշաթաղից այսօր տեղահանված է մոտ 13 000 բնակիչ, մենք պահանջում ենք մեր գույքի փոխհատուցում՝ համարժեք և խելամտության սահմաններում. Քաշաթաղի Հայկազյան համայնքի ղեկավար (տեսանյութ)Մենք Քաշաթաղից ենք, մեր բնակչությունը բռնի ուժով տեղահանվել է՝ սկսած հոկտեմբերի 18-ից, մեր բնակչության մեծ մասը եղել է ռազմաճակատում, համայնքները հանձնվել են․․․
12:59 • 29.01.21Պուտինը ցավակցություն է հայտնել Լանովոյի հարազատներին և մերձավորներինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցակակցական հեռագիր Է հղել դերասան Վասիլի Լանովոյի հարազատներին եւ մերձավորներին, հունվարի 29ին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «
12:56 • 29.01.21«Բացարձակ սուտ Է». թալիբները հերքել են ՌԴ կողմից վարձատրության դիմաց ամերիկացի զինվորների վրա հարձակման մասին լուրերը«Դա բացարձակ սուտ Է»,-ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հաղորդագրությունները մեկնաբանելու «Ինտերֆաքս»-ի խնդրանքին: «Մենք մարտնչում ենք առանց որեւԷ վարձատրության, մեզ ոչ ոք ոչինչ չի վճարում»,-ընդգծել Է Ստանիկզայը:
12:50 • 29.01.21Էդգար Ղազարյանը վկայի կարգավիճակում է, հարցաքննվել է. փաստաբանՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը երեկ բերման ենթարկվելուց հետո գործով վկայի կարգավիճակ է ստացել, վկայի կարգավիճակում նա հարցաքննվել է:
12:50 • 29.01.21Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ V»-ով. ՌԴ ՊՆ (լուսանկարներ)Զինվորական բժիշկներն ավարտել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի պատվաստումը՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութով «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Ռուսա
12:41 • 29.01.21Քաղաքացիներից մեկը պատռեց Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ պաստառը, որը լրագրողը ներկայացրել էր նրա պահանջով և պատասխան էր պահանջում (տեսանյութ)Կառավարության դիմաց «Yerkir.am»-ի լրագրողը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթից Շուշիի մասին հայտարարությունը գրավոր, ինչպես Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան...
12:41 • 29.01.21Լիբանանի Տրիպոլի քաղաքում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրելԼիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել, չեն տուժել հայկական եկեղեցին, դպրոցը, ակումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
12:30 • 29.01.21Transparency International-ը հրապարկել է 2020թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը. Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղըTransparency International կազմակերպությունը ներկայացրել է կոռուպցիայի ընկալման Corruption Perceptions Index 2020 իր ամենամյա վարկանիշը: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից: Վարկանիշային աղյուսակում առաջատարներն են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան:
12:29 • 29.01.21Տնտեսվարողները պարտավոր են իրենց անշարժ գույքի և հարակից տարածքներում մաքրել ձյունը, սառույցի կուտակումներից մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները․ Երևանի քաղաքապետարանՄայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև․․․
12:01 • 29.01.21«Ոչինչ չունենք, մեզ բռնի տեղահանել են, հիմա ապրում ենք թափառականի կյանքով, պահանջում ենք մեր թողած գույքի չափով փոխհատուցում». Քաշաթաղի շրջանի համայնքապետների և բնակիչների ակցիան՝ Կառավարության դիմացՔաշաթաղի շրջանի համայնքապետներն ու բնակիչները ակցիա են անում Կառավարության դիմաց։
12:01 • 29.01.21ԱՄՆ-ն Լիբիայում առգրավել է ռուսական արտադրության «Պանցիր Ս-1» համալիր ու այն Գերմանիա տեղափոխել. The TimesԱՄՆ զինված ուժերը Լիբիայում առգրավել են ռուսական արտադրության «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համալիրը և գաղտնի գործողության ընթացքում տեղափոխել են այն Գերմանիայի Ռամշտայն բազա:
11:56 • 29.01.21Եթե երկրի ղեկավարի մտահղացման մեջ եղել է Շուշին դժգույն քաղաք, Շուշին «ադրբեջանական» է, ապա դա կյանքի է կոչվել. Մովսես Հակոբյան (տեսանյութ)Պարզվում է, որ զենքի գնման, զարգացման պլանը չեն փոխել, պարզվում է՝ մեր կազմած պլանը առկա է, ինձ թվում էր՝ պետք է դա փոխեին, քանի որ նոր ղեկավարություն է եկել:
11:24 • 29.01.21Տեխասում 11 զինվորական է տուժել անհայտ նյութ օգտագործելուց հետոՄիջադեպը տեղի Է ունեցել հունվարի 28-ին դաշտային զորավարժությունների ժամանակ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում Է որպես օրհասական: Բոլոր զինծառայողները, որոնք մասնակից են միջադեպին, գտնվում են բժիշկների հսկողության ներքո:
11:21 • 29.01.21Թալիբները հուսով են, որ օտարերկրյա զորքերն Աֆղանստանից կհեռանան մինչև ապրիլի վերջըԹալիբները հույս ունեն, որ Աֆղանստանում մնացած օտարերկրացի զինվորականները երկրից կհեռանան մինչեւ ապրիլի վերջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 29-ին այդ մասին լրագրողներին հայտնել Է «Թալբան» շարժման՝ Կատարի քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Շեր Մոհամադ Աբաս Սթանիքզայը:
