Իրադարձային
-ից
-ը
20:24 • 31.12.25Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԶոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ինչպես նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
20:18 • 31.12.25Բագրատ Սրբազանը և Միքայել Սրբազանը մաղթում են, որ 2026 թվականը լինի հաղթանակի տարի․ Գառնիկ ԴանիելյանՄիանալով սիրելի Սրբազանների խոսքերին՝ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, սիրելի՛ հայրենակիցներ:
20:08 • 31.12.25Թող 2026 թվականը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության և հաջողության տարի․ Արմեն ՍարգսյանՎաղվա հանդեպ հույսով ու հավատով դիմավորենք Նոր տարին:
19:57 • 31.12.25Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հայրն էԴեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել է մոտ 9 կրակոցի հետք, դրսում էլ՝ կրակված պարկուճներ։
19:27 • 31.12.25Նոր Արեշ թաղամասում հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. շենքեր ու տներ հոսանքազրկվել ենՖոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի վայրում աշխատել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նախ մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։
19:00 • 31.12.25Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, չեղարկվել է նաև դեպի Երևան թռիչքըՈւշացումներ են գրանցվում նաև «Վնուկովոյում» և «Դոմոդեդովոյում»։ «Վնուկովոյում» հետաձգվել է 44, իսկ «Դոմոդեդովոյում»՝ չորս չվերթ։ «Դոմոդեդովոյում» չեղարկվել են նաև դեպի Երևան, Սոչի և Կուլյաբ չվերթերը։
18:42 • 31.12.25Մինչև 2020 թվականը մենք հպարտությամբ էինք գալիս Եռաբլուր, հիմա գալիս ենք ներողություն խնդրելու․ Քրիստինե Վարդանյան«Մինչև 2020 թվականը մենք հպարտությամբ էինք գալիս և իսկապես շնորհակալություն էինք հայտնում, հիմա գալիս ենք ներողություն խնդրելու, գալիս ենք ասելու, որ չստացվեց այն, ինչը մարդիկ կյանքի գնով ձեռք բերեցին՝ պահել, այլ հակառակը, կորուստների շղթան շարունակվում է։ Բայց դրանից զոհողությունը չի նսեմանում,- նշել է նա։
18:23 • 31.12.25Աղոթում եմ, որ մեր ժողովուրդը չկորցնի իր հոգևոր ուղեցույցը, և որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակի կանգուն մնալ՝ հավատարիմ իր սրբազան կոչմանը և պատմական առաքելությանը․ Մկրտիչ եպիսկոպոսԱյս օրերին, երբ մարդկային անարդարությունն իր ծանր շունչն է զգացնել տալիս, առավել հստակ ու վճիտ է հնչում Տիրոջ Ծննդյան ավետիսը։ Քրիստոս ծնվեց ոչ թե պալատում, այլ մսուրում, ոչ թե հզորների շրջապատում, այլ մերժման ու հալածանքի պայմաններում։ Եվ հենց այդ խոնարհությունից լույս ծագեց ողջ աշխարհին։ Այդ լույսը այսօր էլ չի խամրում․ այն այստեղ է՝ մխիթարելու վշտացած սրտերը, զորացնելու թուլացած հոգիները և հույս ներշնչելու նրանց, ովքեր սպասում են արդարությանը։
17:52 • 31.12.25Porsche-ն ԱՄՆ-ում հետ կկանչի ավելի քան 173,000 մեքենա՝ տեսախցիկների հետ կապված խնդիրների պատճառովԱյս հետկանչը վերաբերում է Cayenne, Cayenne E-Hybrid, 911, Taycan և 2024-2025 Panamera մոդելներին, ինչպես նաև 2025 Panamera E-Hybrid-ին: NHTSA-ն նշել է, որ այս մեքենաները չեն համապատասխանում Դաշնային անվտանգության չափանիշներին:
16:29 • 31.12.25Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն, քրիստոնյա պատшնդները պետք է տուն վերադառնան, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն տրվի վերադառնալու իր պատմական ուղուն. Ռոբերտ ԱմստերդամԱյն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ վարչապետ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ։ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է զերծ մնա քաղաքական ճնշումներից և պետական միջամտությունից։
16:23 • 31.12.252026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին․ Վասիլիս Մարագոս (տեսանյութ)«Դրանք օգնում են արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիներին»,-ասել է նա՝ նշելով, որ 2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին:
15:45 • 31.12.25Գետափում բшխվել են «Lexus»-ը, «Opel Zafira»-ն և «ՎԱԶ 2101»-ը․ վերջինը բաժանվել է 2 մասի․ կան վիրшվորներՎթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
15:26 • 31.12.25Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:01 • 31.12.25Երևանում վաղվանից սկսած 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների համար որոշ ժամերի երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու․ ՆԳՆՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել սահմանված կարգը և նախազգուշացնում, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության։
14:49 • 31.12.25Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ժամանակավորապես հեռու է իր հոտից և անցնում է ծանր փnրձության միջով․ Արագածոտնի թեմՄենք վստահ ենք, որ Տերը կզորացնի Իր ծառային, և ճշմարտությունը՝ Աստծո կամքով, իր ժամանակին կհայտնվի ու կփայլի։
