Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

20:24 • 31.12.25

Ճապոնիայի հյուսիս-արևելքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իվատե պրեֆեկտուրայից արեւելք ընկած շրջանում, oջախը գտնվել է 30 կմ խորության վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ինչպես նաև ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։