Թող 2026 թվականը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության և հաջողության տարի․ Արմեն Սարգսյան

20:08 • 31.12.25

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել․

«Շնորհավոր Նոր տարի:

Թող 2026 թվականը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության և հաջողության տարի:

Վաղվա  հանդեպ հույսով ու հավատով դիմավորենք Նոր տարին:

Ամենայն բարիք ու սեր բոլորիս ընտանիքներին»։