Իրադարձային
-ից
-ը
10:52 • 12.01.21Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաքՎաշինգտոնի քաղաքապետ, դեմոկրատ Մուրիել Բաուզերը հարևան նահանգների՝ Մերիլենդի և Վիրջինիայի նահանգապետների հետ համատեղ հայտարարությունում կոչ է արել ամերիկացիներին հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաք, այլ դրա փոխարեն արարողությանը հետևել առցանց
10:49 • 12.01.21Աբովյան քաղաքի 31-ամյա բնակիչը «Nissan»-ով, թույլ տալով ՃԵԿ խախտումներ, գլխիվայր շրջվել է և հայտնվել ձորակում՝ անզգուշությամբ առաջացնելով մեքենայում գտնվող ուղևորի մահը․ ՔԿՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները․․․
10:48 • 12.01.21Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում. The Wall Street JournalԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է այն երկրների ցուցակում, որոնք ահաբեկչության պետական հովանավորներ են համարվում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ սեփական իրազեկ աղբյուրին հղումով:
10:12 • 12.01.21Կալանված հարավկորեական տանկերը Սեուլին ուղղված ապտակ էր Իրանին պատկանող 6 մլրդ դոլարը չվճարելու համար. Al Masdar NewsԻրանի կողմից Հարավային Կորեայի դրոշով Hankuk Chemi տանկերի կալանումը ոչ թե ԱՄՆ-ին ուղղված սադրանք է, այլ Սեուլին ուղղված «մեսիջ», ինչի մասին ասել է իրանական ուժերին մոտ կանգնած անանուն աղբյուրը, գրում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
09:44 • 12.01.21ԼՂ-ում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ՌԴ ՊՆՌուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ շուրջօրյա վերահսկողությունը, հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
09:34 • 12.01.21Թրամփի էջից հետո Facebook-ն արգելափակել է ամերիկացի նախկին կոնգրեսականի էջըԺամանակավորապես արգելափակվել է ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Ռոն Փոլի ֆեյսբուքյան էջը`սոցիալական լրատվական հարթակում առկա չափանիշները խախտելու համար: Այս մասին հայտնում է reason.com լրատվականը` հղում անելով կոնգրեսական Փոլի թվիթերյան գրառմանը:
09:18 • 12.01.21Պերուում դատարանը Սորոսին, Գեյթսին և Ռոքֆելլերին «կորոնավիրուսի ստեղծողներ» է անվանել«Համաշխարհային կառավարություններից ոչ մեկը, ո՛չ մի ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ո՛չ էլ ամբաստանյալի պաշտպանությունը չեն կարող հաստատել, որ համաճարակը «կանխատեսելի» է, բացի այն ստեղծողներից՝ «նոր աշխարհակարգի հեղինակներից», ինչպիսիք են՝ Բիլ Գեյթսը, Սորոսը, Ռոքֆելլերը․․․
08:36 • 12.01.21Թրամփը Բայդենի երդմնակալությունից օրեր առաջ Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանելՍպիտակ տան հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Թրամփը Կոլումբիայի շրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել և կարգադրել է նախագահի 59-րդ երդմնակալության արարողության անվտանգության ապահովման համար դաշնային օգնություն ուղարկել»։Ինչպես պարզաբանել են Թրամփի․․․
07:19 • 12.01.21Եկատերինբուրգում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է մահացելՇենքից տարհանված բնակիչները պատմել են, որ հանկարծակի արթնացել են ուժեղ ծխից, իսկ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող ու շուրջ 30 քառ. մետր մակերեսով բնակարանում
07:09 • 12.01.21Թրամփը մասամբ ընդունել է իր մեղքը Կապիտոլիումի վրա հարձակման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հարցում. Fox NewsԸստ աղբյուրի՝ ԱՄՆ գործող ղեկավարը հավանական է համարել որ ինքը մեղավոր է այդ իրադարձությունների համար, և նման կարծիք է հնչեցրել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Քեվին Մաքքարթիի հետ հանդիպման ժամանակ:
06:59 • 12.01.21Բայդենի երդմնակալությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Ռուսաստանին, մասնակցելու է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը«Նման հրավեր ստացել ենք: Նախատեսվում է, որ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը կմասնակցի արարողությանը»,- հայտնել են դիվանագիտական ծառայությունից
06:54 • 12.01.21ԵՄ-ն Իրանին կոչ է արել վերանայել ուրանը մինչև 20% հարստացնելու որոշումը՝ խոստանալով առավելագույն ջանքեր գործադրել ԱՄՆ-ին Բայդենի օրոք միջուկային գործարքին վերադարձնելու ուղղությամբԲորելը նշել է նաև, որ մտադիր են ամեն բան անել պահպանելու 2015 թ. միջուկային գործարքը, որը էապես տուժեց 2016 թ. ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացնելու հետևանքով
06:40 • 12.01.21ԱՄՆ Սան Դիեգո քաղաքի կենդանաբանական այգում երկու գորիլլա կորոնավիրուսով է վարակվելԵնթադրվում է, որ կենդանիները կարող են վարակված լինել կենդանաբանական այգու աշխատակցից, որը հիվանդությունը տարել է առանց ախտանշանների
06:23 • 12.01.21«Microsoft»-ը, «Facebook»-ը, «Google»-ը և մի շարք այլ ընկերություններ Կապիտոլիումի դեպքերից հետո հրաժարվել են նվիրատվություններ կատարել քաղաքական ուժերի օգտինԲնակության վայրի վարձակալության ծառայություններ մատուցող «Airnub» ընկերությունն էլ հայտարարել է, որ կկասեցնի նվիրատվություններն այն օրենսդիրներին, որոնք դեռ պաշտոնապես չեն ընդունել Բայդենի հաղթանակը
04:10 • 12.01.21ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
