Թրամփի էջից հետո Facebook-ն արգելափակել է ամերիկացի նախկին կոնգրեսականի էջը
Ժամանակավորապես արգելափակվել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոն Փոլի ֆեյսբուքյան էջը` սոցիալական լրատվական հարթակում առկա չափանիշները խախտելու համար: Այս մասին հայտնում է reason.com լրատվականը` հղում անելով կոնգրեսական Փոլի թվիթերյան գրառմանը:
«Ոչ մի բացատրություն, բացի «մեր չափանիշներին բազմիցս հակասելուց», Facebook- ն արգելափակել է իմ էջի կառավարումն ինձ համար: Նախկինում ես երբևէ ծանուցում չեմ ստացել սոցցանցի չափանիշները խախտելու մասին, և ոչ մի տեղ վիրավորական գրառում չեմ թողել», - գրել է Ռոն Փոլը:
Նա հավելել է, որ միակ բանը, որը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այդ օրը, «Texas Straight Talk» սյունակն է, որն ինքը հրատարակում եմ ամեն շաբաթ 1976 թվականից ի վեր:
Սոցիալական ցանցի տնօրինությունը բողոքին չի արձագանքել, սակայն սա համընկնում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սոցիալական էջերի արգելափակմանը:










