Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է ահաբեկչության հովանավոր երկրների ցանկում. The Wall Street Journal

10:48 • 12.01.21

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կուբան ներառել է այն երկրների ցանկում, որոնք ահաբեկչության պետական հովանավորներ են համարվում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ սեփական իրազեկ աղբյուրին հղումով:

Նշվում է՝  ԱՄՆ ներկայիս իշխանությունների այս քայլը կարող է բարդացնել նորընտիր նախագահ Ջո Բայդենի ջանքերը՝ բարելավելու Հավանայի հետ հարաբերությունները:

Պարբերականն իր հոդվածում նշում է նաև, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս քննարկում է Կուբան ահաբեկչության հովանավորող երկրների ցուցակում ընդգրկելու հնարավորությունը: Այս առնչությամբ որոշում պետք է կայացնի պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Եթե դա տեղի ունենա, Հավանայի դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցներ կսահմանվեն, իսկ նորընտիր նախագահը մեկ անգամ չէ, որ քննադատել է կղզու նկատմամբ Թրամփի քաղաքականությունը: