Իրադարձային
-ից
-ը
10:36 • 19.11.20Պենտագոնում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ի կողմից ռազմական սադրանքների նախանշաններ չեն տեսնումՆրա խոսքով՝ «վերջերս ԿԺԴՀ-ի կողմից ռազմատենչ հռետորաբանություն չի հնչել, ինչպես նաև չեն եղել հրթիռային արձակումներ և սադրանքներ»։
10:29 • 19.11.20Լաչինի միջանցքը՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ. «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ֆոտոշարք է հրապարակելՆշվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարող են կրկին Լաչինի միջանցքի միջոցով Ստեփանակերտ մեկնել, իսկ նրանց տեղաշարժի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները:
10:24 • 19.11.20ԼՂ-ում առկա իրավիճակը թույլ կտա ԱՄՆ-ին վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ և միաժամանակ պայքարել ընդդեմ Ռուսաստանի էքսպանսիոնիզմի. The National InterestԱյս մասին The National Interest ամերիկյան պարբերականում հրապարակված իր հոդվածում գրել է Հուվերի ինստիտուտի Մերձավոր Արևելքի և իսլամական աշխարհի գծով աշխատանքային խմբի ղեկավար Ռասել Բերմանը:
10:22 • 19.11.20Զինվորականների շորերով Փաշինյանի բեմադրած կապիտուլյացիոն հանրահավաքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին փշրանքները․ Անդրանիկ ԹևանյանՄեր բանակը մինչև 2020թ․ սեպտեմբերի 27–ը ամենալեգիտիմ պետական կառույցն էր։ Պետական ինստիտուտներից հիմնականը, որի հանդեպ գրեթե կասկած չկար։
10:11 • 19.11.20Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական. ՌԴ ՊՆ«2020 թվականի նոյեմբերի տասնութին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական: Ս.թ. նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաք է արդեն վերադարձել ավելի քան 2600 բնակիչ, որոնք նախկինում լքել են իրենց տները», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
09:58 • 19.11.20«ԵՄ մի շարք երկրներ Թուրքիայի կողմից հետախուզվող այլախոհների, գիտնականների և լրագրողների են ձերբակալել»․ ամերիկացի լրագրողՆրա խոսքով՝ «Թուրքիան հաճախ է այդ նպատակով օգտագործում Ինտերպոլը, քանի որ անթափանց գործակալությունը ոչինչ չի արել, որպեսզի բռնապետություններին թույլ չտա չարաշահել իրեն»։
09:52 • 19.11.20Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում. ՏԿԵ նախարարությունՎթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
09:47 • 19.11.20Արցախից մեքենա էին գողացել ու տեղափոխել Հայաստան․ Վայքի ոստիկանների բացահայտումըԻրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները նոյեմբերի 16-ին ներկայացան ոստիկանության Վայքի բաժին:
09:43 • 19.11.20Մահացել է գեներալ-լեյտենանտ Մանվել ԳրիգորյանըՄահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
09:39 • 19.11.20Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերը չեն համապատասխանում իրականությանը․ Ֆաթիհ ԱլթայլըԹուրք լրագրող, սյունակագիր Ֆաթիհ Ալթայլըն կասկածի տակ է դրել Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակվող նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը՝ նշելով, որ միայն ինքն անձամբ ճանաչում է այդքան թվով հիվանդի։
07:00 • 19.11.20Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում, Կոտայքում, Տավուշում և ՍյունիքումՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
06:57 • 19.11.20Մոսկվայում և Մերձմոսկվայում ուժեղ քամու պատճառով եղանակային վտանգավորության դեղին աստիճան է հայտարարվելՀաղորդվում է, որ Մոսկվա քաղաքում և մարզի տարածքում 15-20 մ/վ արագության հասնող քամիները տևելու են մինչև նոյեմբերի 20-ը
06:32 • 19.11.20Լիբանանի անկախության օրվա տոնակատարությունները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել ենՆոյեմբերի 14-ից Լիբանանում փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները, սննդի կետերը, մարզասրահները, թանգարաններն ու կինոթատրոնները, գործում է պարետային ժամ
05:52 • 19.11.20Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներինՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
05:05 • 19.11.20Բեռլինում հակակառավարական ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով 3 իրավապահ ծանր վիրավորվել էԲեռլինում քաղաքացիները փողոցներ են դուրս եկել ընդդեմ հակահամաճարակային սահմանափակումների` պնդելով, որ դրանք խախտում են մարդու իրավունքներն ու ազատությունները
