Լիբանանի անկախության օրվա տոնակատարությունները կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են

06:32 • 19.11.20

Լիբանանի անկախության 77-րդ տարեդարձի առթիվ նախատեսված ռազմական շքերթն ու մնացած բոլոր պաշտոնական տոնակատարությունները չեղարկվել են կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանված կարանտինային ռեժիմի պատճառով, հաղորդում է ТАСС-ը: 

Նախագահ Միշել Աունի կարգադրությամբ` չեղարկված միջոցառումների փոխարեն ծաղիկներ են խոնարհվելու պետական գործիչների գերեզմաններին ու հուշարձաններին: 

Նոյեմբերի 14-ից Լիբանանում փակ են առևտրի կենտրոնները, սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները, սննդի կետերը, մարզասրահները, թանգարաններն ու կինոթատրոնները, գործում է պարետային ժամ:

Սահմանափակող միջոցների դեմ դժգոհություններ են հասունանում, մի շարք շրջաններում հակահամաճարակային սահմանափակումների դեմ բողոքի ցույցեր են անցկացվել: