Իրադարձային
-ից
-ը
12:21 • 19.11.20ԼՂ շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Հայաստանի բնակիչների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ նախկինի պես դրական է. սոցհարցումՀարցվածների ճնշող մեծամասնությունը (83,8%) նշել է, որ լավ է վերաբերվում Ռուսաստանին, և միայն 9,4%-ն է հակառակ կարծիքն ունեցել:
12:11 • 19.11.20«Նիկոլ Փաշինյանի ֆեյքերը վիրավորում են զոհվածների ծնողներին, մարդիկ վարձատրվում են հայհոյելու համար». բողոքի ակցիա՝ կեղծ օգտահաշիվների դեմ (տեսանյութ)Քաղաքացիները սոցիալական կայքերի կեղծ օգտատերերի դեմ բողոքի ակցիա են անում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի դիմաց։
12:02 • 19.11.20«Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է». վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա ԱյվազյանինԱմփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարևորությունը, որոնք կծառայեն պետության և ժողովրդի շահերին:
11:39 • 19.11.20Երթևեկության անվտանգությունը Շուշի քաղաքով դեպի Ստեփանակերտ ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից․ այս ճանապարհով թույլատրվում է միայն քաղաքացիական բնակչության տեղաշարժ․ Արցախի ԱԻՊԾՀայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
11:31 • 19.11.20Աշոտ Մուրադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալՆշենք, որ վարչապետի որոշմամբ օրերս այդ պաշտոնից ազատ է արձակվել Միքայել Փաշայանը։
11:13 • 19.11.20Թուրքական անօդաչուները՝ Դոնբասում. Կիևը ոգևորված է ԼՂ-ում Բաքվի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների կիրառման փորձով․ EadailyԻնչպես նշում է թերթը, հաշվի առնելով Կիևի սերտ կապերը Անկարայի և Բաքվի հետ՝ նման ենթադրությունները բավականին լուրջ հիմքեր ունեն։
11:00 • 19.11.20Անդրանիկ Քոչարյանը հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը. ՊՆ-ն դիտարկում է Պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարգավիճակում նրա պաշտոնավարումը քննարկելու խնդրանքով ԱԺ նախագահին դիմելու հարցըՊաշտպանության նախարարությունը, սթափ և մանրամասն վերլուծելով Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին օրերի բոլոր հրապարակային հայտարարությունները, հետզհետե հանգում է եզրակացության․․․
10:58 • 19.11.20Նարիշկինի հայտարարությունը, որ արևմտյան ուժերը սադրում են ազգայնականներին՝ վարկաբեկելու եռակողմ համաձայնագիրը, ուղղված է ոչ թե ԲՀԿ-ին, այլ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրածներին. Շ․ ԻսայանՌուս բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը, հակառակը, ուղղված է այն ուժերին, որոնք սպասարկել են արևմտյան շահը` դավաճանելով հայկական շահը և ստորագրելով կապիտուլյացիոն փաստաթուղթ»
10:57 • 19.11.20Մեկնարկում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը․ ԿԳՄՍՆՆոյեմբերի 22-29-ը կանցկացվի ՀՀ դպրոցականների 2019-2020 ուսումնական տարվա 9-11-րդ դասարանների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը։
10:52 • 19.11.20«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, առանձնացված առաջին նախագծերն են:
10:52 • 19.11.20Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1520, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 121 979 է, մահվան դեպքերինը՝ 2348Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է...
10:51 • 19.11.20Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակում կվերականգնվեն․ Արցախի ու ՌԴ-ի կողմից գործնական ու հստակ քայլեր են արվում․ Արցախի ԱԻՊԾՊատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
10:47 • 19.11.20ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ռազմական դրության չեղարկման և վարչապետի հրաժարականի օրակարգով այսօր նորից դիմելու են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար. Շաքե ԻսայանԱյսինքն՝ ֆիզիկապես մարդը ներկա լինելու հնարավորություն պետք է ունենան, հենց այդ հնարավորությունը լինի, կմասնակցի»:
10:47 • 19.11.20Նիկոլ Փաշինյանին աջակցող ցույցի մասնակից, ԶՈւ համազգեստով մարդիկ սպառնում էին, որ գալու են մեր տունը գրավեն. հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Դեռ նոյեմբերի 10-ից խոսել եմ այն մասին, որ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ սպառնալիքներ ստանալ, որոնց մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց նա:
10:38 • 19.11.20Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար կոչերն ու անկանոն քայլերը որևէ արդյունք չեն տա. վերադարձը պետք է լինի հաշվարկված․ Տիգրան ԱբրահամյանՄենք ևս մեկ հիասթափություն թույլ տալու իրավունք չունենք: Պետք է համախմբել հայության ողջ հնարավորությունները՝ Արցախը, արցախցուն լիարժեք կյանք մտցնելու համար:
